ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել որպես գերեզմանոցի տարածք»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» նախորդ համարում անդրադարձել էր Փարաքար համայնքի բնակիչների բողոքին: Նրանք մեզ հետ զրույցում տեղեկացրել էին, որ համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: Արշակ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկինում այդտեղ եղել է քարհանքի տարածքը, սակայն հանքը դադարել է գործել: «Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ:

Ոչինչ ինքնագլուխ չեմ արել»,-նշել էր Մկրտչյանը: Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք նաև Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանի հետ: Վերջինս էլ այս թնջուկի հետ կապված սեփական տեսակետը ներկայացրեց. «Ժամանակին ինձ մոտ եկել են գերեզմանոցի համար: Ճշտել եմ, որ այդ տարածքը մեր վարչական շրջանի տարածքում չէ, այլ Փարաքար համայնքի վարչական տարածքում: Գնացել եմ, ցույց տվել համայնքների սահմանները, իրենք այդտեղից գերեզմանոց են վերցրել, գիտեմ նաև, որ վերջերս ինչ-որ մեկի հուղարկավորությունն են կատարել:

Բայց վերջերս հանքի տարածքի վարձակալը զանգահարեց ինձ, ասաց՝ գերեզմանները, կարծես թե, մեր տարածք են մտնում: Գնացի, տեսա, որ ճանապարհի վրա գերեզմանոց է հայտնվել՝ գերեզմանաթումբ, ցանկապատ և այլն, հարցրեցի, թե սա ո՞վ է արել, սա արդեն Մերձավանի վարչական տարածքն է, ո՞վ է թույլ տվել քանդել: Ասացին, որ դա գերեզմանոց չէ, ուղղակի թումբ են արել, այդպես մնացել է: Հարցրեցի՝ ով է արել, ասացին Արշակը, բայց դա ես իրեն ցույց չեմ տվել: Ո՞նց կարող եմ իրեն Մերձավանի վարչական տարածքից հող տրամադրել, թեկուզ հուղարկավորության համար: Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել իրեն որպես գերեզմանոցի տարածք:

Տվյալ տարածքի մասին, որ խոսվում է, քարտեզը հիմա ինձ մոտ է, գտնվում է Փարաքարի վարչական տարածքում, իսկ այդ մեկ գերեզմանատեղին, որտեղ որևէ մեկը թաղված չէ, Մերձավանի վարչական տարածքում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը: Նա նաև առաջարկեց զրուցել գերեզմանատան պահակի հետ. «Ավելի ճիշտ կլինի պահակին հարցնեք, ինքը ձեզ ամեն ինչ կպատմի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular