ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշադրություն. մեքենայություն՝ facebook-ում. այս անձանց մի ավելացրեք ընկերների ցանկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Marketium.ru կայքը գրում է, որ նոր տեսակ է տարածվում facebook սոցիալական ցանցում։ Եթե տեսնում եք, որ ընկերության առաջարկ եք ստացել մարդուց, ով արդեն ներառված է ձեր ընկերների ցանկում, ամենայն հավանականությամբ, չարագործների տեսանելիության տիրույթում եք հայտնվել։

Ինչպես է աշխատում մեխանիզմը

Նախ ստեղծվում է իրական պրոֆիլի կրկնօրինակը։ Կրկնօրինակվում են լուսանկարները, ինչպես նաև՝ այլ անձնական տեղեկատվություն։ Ապա չարագործներն ընկերության առաջարկ են ուղարկում զոհի ընկերներին։ Շատերը ծանոթ անուն և լուսանկար են տեսնում ու միանգամից հաստատում ընկերության առաջարկը։ Սակայն դա չի կարելի անել, եթե վստահ չեք, որ սա ձեր ծանոթի երկրորդ հաշիվն է։ Եթե հաշիվը բացվել է չարագործի կողմից, ապա ձեր ընկերների ցանկում հայտնվելու դեպքում այդ անձինք կարող են ձեր անձնական տեղեկատվությունն օգտագործել այլ նպատակներով։

Խորհուրդներ՝ խնդրից խուսափելու համար

  1. Ուշադիր եղեք ընկերության առաջարկ ստանալու դեպքում։ Ուշադիր զննեք ձեր ծանոթի հաշիվը։ Համոզվեք, որ նոր առաջարկը չի կրկնում էջը, որն արդեն ունեք ձեր ընկերների ցանկում։
  2. Հիշեք, որ ձեր ընկերների հաշիվները ևս կարող են կոտրվել։ Այդ պատճառով էլ հարկավոր չէ բացել ցանկացած լինք, որ ուղարկում են ընկերները։
  3. Ուշադրություն դարձրեք տառասխալներին։ Չարագործների դեպքում հաճախ հանդիպում են սխալներ։
  4. Հետևեք ընկերների հրապարակումներին։ Զգուշացրեք ընկերոջը, եթե էջում անսպասելիորեն հայտնում են տվյալներ՝ արագ գումար աշխատելու սխեմաների, աստղերի մասնակցությամբ սկանդալների վերաբերյալ, եթե անձը նյութական օգնություն է խնդրում, և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը : 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular