ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն ու Բաքուն պատրաստվում են սահմանազատմանը, ԱՄՆ-ը վերաբեռնում է քաղաքականությունը տարածաշրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ քանի որ մոտենում է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման կարգի որոշման հարցը դառնում է օրակարգային։ Առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանդիպում չի կայանա, և նոյեմբերի 9-ին կողմերը կա՛մ կստորագրեն սահմանված կոնկրետ քայլերով «ճանապարհային քարտեզ», կա՛մ հանդես կգան այդ մասին հայտարարությամբ։ Ողջ շաբաթվա ընթացքում հայկական կողմը շարունակել է «ազդանշաններ ուղարկել», որ դիրքորոշումները համաձայնեցված չեն, և փաստաթղթին պետք չէ սպասել։ Այդ պայմաններում ՌԴ ԱԳՆ-ն ակտիվորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի տարեդարձի կապակցությամբ հայտարարության նախապատրաստման վրա։ Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը անընդմեջ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ Հաղորդվում է, որ կողմերը «սինխրոնիզացրել են» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ հարցերը։ Ամենայն հավանականությամբ, քննարկումը վերաբերել է հենց այն փաստաթղթի տեքստին, որի նախագիծը հայտնվել է համացանցում։ Թեզերի մեծ մասը հանգում է նրան, որ փաստաթղթում նշել են տարեկան գործունեության արդյունքները՝ քանի հանդիպում է եղել, ինչքան գերի և ականապատ դաշտերի քարտեզներ են փոխանցվել և այլն։ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պնդումն այն է, որ «եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները կգործեն այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնցով նրանք անցնում են»։

Տարածաշրջանային «3+3» ձևաչափի (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան) քաղաքական քննարկումը շատ ավելի բարդ է և հղի բազմաթիվ ծուղակներով։ Այստեղ ամենաակտիվը Ռուսաստանն ու Թուրքիան են։ Արտգործնախարարներ Լավրովն ու Չավուշօղլուն են հանդիպել և ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հարավային Կովկասի խնդիրները։ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է «3 + 3» ձևաչափը։ Էրդողանը նաև հայտնել է Փաշինյանի և Ալիևի զրույցի մասին, այսինքն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր զրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ բարձրացվել է տարածաշրջանում «վեցյակի» հարթակ ստեղծելու հարցը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ եկել է այդ ծրագրերը գործնականում իրացնելու ժամանակը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում Վաշինգտոնի գործունեությունները, եթե ոչ անհոգ, գոնե ինչ-որ չափով անտարբեր է եղել: Միակ ուշագրավ իրադարձությունը եղել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության «ռացիոնալ» ճանաչումը, որը զուտ հակաթուրքական ուղղվածություն ունի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից ամենացածրն է եղել ամերիկացի անդամի ակտիվությունը։ Այժմ պետքարտուղարությունը կարծես թե որոշել է փոխել զարգացման վեկտորը. նոյեմբերի 2-ից տարածաշրջանի երկրներ է աշխատանքային այցով ժամանել փոխպետքարտուղարի նոր օգնական Էրիկ Օլսոնը։ Նա բանակցություններ է վարել, քննարկել հումանիտար հարցեր, ակտիվացնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և հայ գերիների վերադարձի ձևաչափով։ Հատկանշական է, որ ակտիվությունը սկսվել է արդեն այն բանից հետո, երբ շոշափելի է դարձել տարածաշրջանային «3 + 3» ձևաչափի ի հայտ գալու հեռանկարը։ Այս պայմաններում Վրաստանն է դարձել ամենախոցելի տարրը։ Օլսոնը հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վրացի քաղաքական գործիչը ընդգծել է երկրների միջև ամուր գործընկերության կարևորությունը, բայց միևնույն ժամանակ, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորության համատեքստում հանդիպմանը կարևորվել է նոր խաղաղ ձևաչափով Խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որն առաջարկել էր Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ում։ Այստեղ հարցն այն է, թե Թբիլիսին կկարողանա՞ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել ինչպես Վաշինգտոնի հետ, որը ցույց է տալիս իր պատրաստակամությունն ապահովելու անվտանգությունը, այնպես էլ Անկարայի հետ, որը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը այդ երկրում։ Ֆրանսիան փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին. 2016 թվականի հոկտեմբերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի փոխարեն պաշտոնը ստանձնել է բավականին փորձառու դիվանագետ Բրիս Ռոքֆեյլը։ Նախկինում Ռոքֆեյլը եղել է Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանը, մինչ այդ գլխավորել է Ֆրանսիայի դիվանագիտական ​​առաքելությունը Պանամայում և աշխատել որպես գլխավոր հյուպատոս Ռիո դե Ժանեյրոյում։ 2000-ականների սկզբին և կեսերին Ռոքֆեյլը քաղաքական խորհրդական է եղել Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում: Հարկ է հիշեցնել, որ Ռուսաստանը փոխարինել էր իր համանախագահին դեռ հուլիսին, երբ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվել էր Իգոր Խովաևը։ Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբում չի փոխվել միայն ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Էնդրյու Շոֆերը։

Իսկ օպերատիվ իրավիճակը տարածաշրջանում նշանավորվում է միայն ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հրետակոծություններով: Այսինքն  կողմերից ոչ մեկը, չնայած ակտիվ քաղաքական սակարկություններին, չի փորձում արհեստականորեն լարվածություն ստեղծել հակամարտության գոտում, բացառությամբ տեղեկատվական լցոնումների։ Դա անուղղակիորեն ցույց է տալիս, որ մոտ ապագայում կարող են ձեռք բերվել բերել նոր պայմանավորվածություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular