ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը սրում է լարված հարաբերությունները կողմերի միջև. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախյան պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել՝ անդրադառնալով հակամարտության՝ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հետևանքներին և ներկայացնելով 8 առաջարկ մարդու իրավունքների անհապաղ պաշտպանության համար:

«Հանձնակատարը նկատում է, որ հակամարտությունից տուժած շրջանների հասանելիությունը շարունակում է սահմանափակ լինել մարդասիրական աջակցություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների հարցով մշտադիտարկում իրականացնող առաքելությունների համար, և որ խոչընդոտներ են ի հայտ գալիս նման առաքելությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանձնակատարի կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի որպես առաջնահերթ խնդիր: Վերջինս կոչ է անում բոլոր իրավասու իշխանություններին միավորվել և արդյունավետ ու ճկուն միջոցներ ընդունել՝ մարդասիրական և մարդու իրավունքների հարցով զբաղվողների հասանելիությունն ապահովելու համար:

«2020 թվականի թշնամանքի բռնկումը ստիպել է հակամարտության գոտում կամ մոտակայքում բնակվող տասնյակ հազարավոր մարդկանց հեռանալ իրենց բնակության վայրից, չհաշված նրանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականներին: Բոլոր նրանց, ովքեր տեղահանվել են հակամարտության պատճառով և հիմա ապրում են Հայաստանում կամ Ադրբեջանում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարկադրել վերադառնալ իրենց նախկին բնակության վայր»,- հայտարարել է հանձնակատարը: Նա ընդգծում է, որ վերադարձը պետք է կամավոր լինի:

Հանձնակատարը տեղյակ է նաև, որ տարածաշրջանում բարձր է աղտոտվածության մակարդակը ականների և պատերազմից մնացած պայթյունավտանգ առարկաների պատճառով և ափսոսանք է հայտնում, որ ռազմական գործողությունների դադարից հետո բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, սպանվել կամ վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով: Նա կոչ է անում կողմերին համագործակցել և անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում անել՝ նպաստելու ականազերծման գործընթացին: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերցնել ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում կամ սահմանափակում է սովորական զենքի որոշ տեսակների օգտագործումը, որոնք կարող են չափազանց ծանր հետևանքներ ունենալ:

 Հանձնակատարն այնուհետև անդրադառնում է գերության մեջ գտնվողների հարցին, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ գերիներին՝ նկատելով, որ խնդիրը վիճահարույց է և սրում է արդեն իսկ լարված հարաբերությունները երկու երկրի միջև: Հետևաբար, վճռորոշ է վստահանալ, որ գերության մեջ գտնվող բոլոր անձանց երաշխավորված պաշտպանություն է հատկացվում միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների մասին օրենքի համաձայն, ինչպես նաև կազմակերպել նրանց ազատ արձակումն ու վերադարձը:

«Շատ ընտանիքներ դեռևս տանում են հակամարտության հետևանքները, հատկապես նրանք, ովքեր ընտանիքի անդամ են կորցրել և որոնց հարազատները անհետ կորած են համարվում: Ուստի, առաջնային կարևորություն ունի անհետ կորած անձանց ընտանիքների իրավական և գործնական կարիքների հարցն ուշադրության կենտրոնում պահելը»,- նշել է հանձնակատարը: Այս առումով վերջինս կարևորել է երկու կողմի ներգրավվածությունն ընդհանուր տվյալների բազա ստեղծելու հարցում:

Նշվում է, որ հանձնակատարը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտման մասին հաղորդումներ է ստացել հակամարտության երկու կողմից՝ ինչպես հասարակական կազմակերպություններից, այնպես էլ տուժած անձանցից և նրանց ընտանիքներից:

Բացի այդ, հանձնակատարը, մասնավորապես մտահոգված է բնակելի տարածքների ռմբակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիների մահվան և վիրավորվելուն: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել արդյունավետ հետաքննության անցկացումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ինչպես օրինակ անհամաչափ հարձակումների վերաբերյալ:

Վերջապես,  հանձնակատարն արձանագրում է, որ հանրային քննարկումները երկու երկրում աչքի են ընկնում թունավոր, թշնամական, անհանդուրժողական և անհարգալից հաղորդակցությամբ: «Ագրեսիայի մշտական հռետորաբանությունը կամ այնպիսի բառերի օտագործումը, ինչպես օրինակ «թշնամիներ», միայն նպատսում է կողմերի միջև թշնամությունը հավերժացնելուն»,- հավելել է հանձնակատարը: Նա կոչ է անում երկու կողմին գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ատելության խոսքն ու աջակցել նախաձեռնություններին, որոնք ուղղված են խաղաղ համակեցություն ապահովելուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular