ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երազների 12 սիմվոլ, որոնք չի կարելի անտեսել. ինչ են նշանակում դրանք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Marketium.ru կայքը գրում է, որ երազների թեման շատ նուրբ է, այն մեր մտածողության՝ մինչև վերջ չուսումնասիրված ոլորտ է, որտեղ կարող են տեղի ունենալ անհավանական երևույթներ: Մարդիկ միշտ էլ հետաքրքրվել են երազներով, փորձել մեկնաբանել դրանք և դրանց միջոցով գուշակել ապագան:

1. Արկղեր: Սրանք գաղտնիքներ են և գաղտնի հիասթափություն: Ամենայն հավանականությամբ, դուք վախենում եք, որ ձեզանից թաքցնում են որևէ բան, կամ էլ ինքներդ եք փորձում թաքցնել որևէ բան: Արկղի մեջ նայելու դեպքում՝ «դուք դեմքով կճանաչեք վախը»: Եթե արկղը դատարկ է, ուրեմն դուք վախենում եք հիասթափված և խաբված լինելուց:

2. Ընկնել: Ասում են, որ երբ երազում երեխաներն ընկնում են, նրանք մեծանում են: Հնարավոր է, այդպես ձեր ենթագիտակցությունը ցանկանում է ձեզ հուշել այն մասին, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից: Հավանական է, որ դուք վախենում եք պլանների ձախողումից,նև ձեր չմտածված քայլերը բումերանգի էֆեկտով կվերադառնան դեպի ձեզ: Մի վախեցեք, անհրաժեշտ է միայն աշխատել ինքնատիրապետման և հանգստության վրա:

3. Կատուներ: Կարևոր չէ՝ դուք սիրո՞ւմ եք կատուներ, թե՞ ոչ. երազում կատուներն ուժեղ սիմվոլներ են: Սա թեթև ակնարկ է, որ ձեր կյանքում կանանց պակաս կա: Եթե տղամարդ եք, ապա ժամանակն է մտածել խորը և ամուր հարաբերությունների մասին, եթե կին եք, ապա ժամանակն է խորությամբ ճանաչելու ձեր էությունը:

4. Ատամներ: Սրանք երազում հաճախ որպես մղձավանջ են այցելում՝ դրանք կամ ընկնում են, կամ ջարդվում, կամ այլ վատ բան է կատարվում դրանց հետ: Բացի նրանից, որ երազում ատամներ տեսնելը կարող է խոսել ստոմատոլոգիայի հետ ձեր խնդիրների մասին, դրանք խորհրդանշում են ծերանալուց և մահանալուց ձեր ունեցած վախը: Առաջին հերթին՝ դա կարող է խոսել այն մասին, որ դուք շատ եք տարված արտաքինով և հաճախ մոռանում եք առողջության մասին:

5. Մրջյուններ: Հիմնականում երազին մրջյուններ տեսնելը խոսում է այն մասին, որ դուք բարկացած եք որևէ բանից: Դա կարող է խոսել նաև այն մասին, որ դուք հետաքրքրված եք խմբային աշխատանքով: Առավել հավանական է, որ դուք այնպիսի մարդկանցից եք, ովքեր գնահատում են ընտանիքն ու ընկերական կապերը:

6. Վարսեր: Երազում վարսեր տեսնելը խորհրդանշում է ձեր անվստահությունը գրավիչ լինելու մեջ: Դրա վրա պետք է աշխատել: Որքան երկար են վարսերը, այնքան բարձր է ձեր վարկանիշը ձեր իսկ աչքերում: Երկար վարսերի մասին երազները խոսում են նաև ազատության ցանկության մասին: Ժամանակն է, որ ինքներդ ձեզ թույլ տաք լինել ավելի հանգիստ, ազատ և երջանիկ:

7. Ջուր: Սա խոսում է այն մասին, որ դուք չափազանց ամբիցիոզ մարդ եք, ում նպատակները մեծամասնության նպատակների շրջանակներից չափազանց լայն են: Դուք նոր մտքեր ունեք և պատրաստ եք ռիսկի դիմել դրանց համար: Դա մի փոքր վախենալու է, բայց ռիսկի դիմել պետք է: Եթե դուք երազում ջուր եք տեսնում, ուրեմն ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ հեշտ է ընթանում:

8. Թռիչք: Սա խոսում է այն բանի մասին, որ դուք կարող եք համարձակ ընտրություն կատարել կյանքում: Միևնույն ժամանակ, ձեզ վրա միանգամից բազմաթիվ գործեր են թափվել, և դուք դրանցից կարողանում եք ազատվել՝ միայն քնելով:

9. Ճանապարհ: Մեր կյանքը լի է բազմաթիվ ճանապարհներով, որոնց մենք հանդիպում ենք, որպեսզի ընտրություն կատարենք: Եթե երազում մի ճանապարհ եք տեսնում, նշանակում է՝ ցանկանում եք դասավորել կյանքը, այն առավել հասկանալի դարձնել: Դուք ֆատալիստ եք և հավատում եք, որ հենց ճիշտ ճանապարհի ընտրությունը կարող է ձեր կյանքում փոխել ամեն ինչ:

10. Հող, կեղտ: Այնպես, ինչպես հողի մեջ մեքենան կարող է կանգնել և չկարողանալ շարժվել, այնպես էլ որոշակի հանգամանքներում մարդը կարող է չկարողանալ շարժվել: Մեծ է հավանականությունը, որ կյանքի հենց այսպիսի հանգամանքներից դուք փորձում եք դուրս պրծնել ամեն կերպ, ինչն արտացոլվում է երազում:

11. Հասարակության շրջանում մերկ լինել: Դուք միակը չեք, ում նման երազներ են այցելում: Խնդիրն այն է, որ երազի ընթացքում արտացոլվում են ձեր վախերը, մասնավորապես՝ դատվելու, ձեզ քննարկելու վախը: Դա հաղթահարելու համար պետք է սովորել ընդունել ինքդ քեզ և քննադատությանն այդքան հիվանդագին չվերաբերվել:

12. Կանաչ երազ: Եթե ձեր երազը լի է կանաչով, նշանակում է՝ ձեր էմոցիոնալ վիճակը նորմալ է: Դուք սիրում եք ձեզ շրջապատող մարդկանց և նույնը ստանում եք՝ որպես պատասխան: Հնարավոր է նաև, որ դուք այժմ փորձում եք ճանաչել ինքներդ ձեզ: Խնդրեք ընտանիքի անդամներին և ընկերներին՝ օգնել ձեզ այդ գործում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular