ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գրոհով է վերցնում կրթական հաստատությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղուց այլևս զարմանք չի հարուցում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կատարելագործում և զարգացնում են նախկին արատավոր ավանդույթները, մինչդեռ իշխանության են եկել՝ քննադատելով դրանք։ Նոր որակի կրթություն և բարեփոխումներ խոստացող քաղաքական ուժը ոչ միայն բավարար կամք ու ցանկություն չունեցավ բարեփոխումներ իրագործելու, այժմ էլ գրոհով վերցնում է խոշոր ուսումնական հաստատությունները՝ դրանք համարելով լուրջ սպառնալիք իր դավաճան իշխանության դեմ։

Նախօրեին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նաև որոշել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: Այսպիսով՝ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: Իշխանության սրտի թեկնածուն նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրություն է եղել նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստի ընթացքում նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ Հանրային հեռուստատեսության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինը։

Տարիներ շարունակ ԵՊՀ դասախոսները զգուշացնում էին, որ Նիկոլ Փաշինյանը ջանքեր է գործադրում բուհերում դիմադրության օջախները վերացնելու, ՔՊ ազդեցությունը մեծացնելու, ֆինանսական հոսքերը վերահսկելու ուղղությամբ։ ՀՀԿ իշխանության տարիներին հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Այդ փաստը բազմիցս է դարձել Նիկոլ Փաշինյանի քննադատության թիրախը։ Այսօր նա իր տեղակալին է գործուղել ԵՊՀ։ Գիտական ակնառու որևէ հաջողություն չունեցած և մինչ իշխանափոխությունը դպրոցում ուսուցիչ աշխատած Պապիկյանին նման կարգավիճակ տալը ծաղր է կրթական համակարգի նկատմամբ։ Ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ շախմատի ֆեդերացիայի նախագահ կհռչակի իրեն։ Ի՞նչ պակաս թեկնածու է որ․․․

Խաչատուր Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular