ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզչի խոսքով՝ բռնցքամարտի հավաքականի ԱԱ-ում գրանցած արդյունքն առավելագույնն էր

ՍՊՈՐՏ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը դժգոհություններ չունի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից:

«Իհարկե, գոհ ենք այն արդյունքներից, որոնք գրանցեցինք աշխարհի առաջնությունում: Բոլորդ եք տեսել, թե տղաներն ինչպես ենք պայքարել: Դավիթ Չալոյանը գերազանցեց ինքն իրեն: Մենք աշխատել ենք շատ, երկար և ճիշտ, և արդյունքը կա: Այս պահի դրությամբ, սա առավելագույնն էր, որ հավաքականը կարող էր անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց մարզիչը:

Աղամալյանի խոսքով` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը մրցաշարի բացահայտումներից մեկն էր և մեծ ապագա ունի:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ: 63,5 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և 92+ կգ քաշում աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Դավիթ Չալոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular