ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական փաստաթուղթը նույն «տրամաբանությամբ» կարող է ստորագրել պարտված իշխանությունը․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Անցյալ տարի այս օրը զենքերը դեռ չէին լռել, և հայ զինվորն ու սպան, կամավորականն ու երկրապահը անձնուրաց մաքառում էին հակառակորդին կանգնեցնելու, Արցախը պաշտպանելու համար՝ չենթադրելով անգամ, որ իրենց թիկունքում իրենց ընտրած իշխանությունը ստորագրելու է կապիտուլյացիայի փաստաթուղթ՝ հակառակորդին նվիրելով ոչ միայն այն տարածքները, որտեղ նրանք կարողացել էին մխրճվել, այլև հայկական պատմական Արցախի այն բնակավայրերը՝ Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը, որոնք գրավելը հակառակորդի համար կարող էր լինել և՛ անհնար, և՛ չափազանց թանկ։

Հերթական փաստաթուղթը, որը նույն «տրամաբանությամբ» կարող է ստորագրել պարտված իշխանությունը, անշրջելի կդարձնի մեր պետության կապիտուլյացիան՝ փակելով Արցախի, Հայաստանի անկախության, ինքնիշխանության էջը։

Ուստի կո՛չ եմ անում

հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հարազատներին,

մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներին,

Արցախի, Հայաստանի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին,

նոյեմբերի 8-ին՝ ժամը 18։00, գալ Ազատության հրապարակ, որտեղ 33 տարի առաջ զարթոնք ապրեց Արցախյան ազատագրական շարժումը, և մեր հավաքական կամքը, վճռականությունը, արդար պայքարը փառահեղ հաղթանակների գրավական դարձան։

Այսօր հրամայականը նույնն է։ Պետք է ձևավորել ազգային արժանապատիվ դիմադրության հզոր շարժում և
Ո՛Չ ասել այն ուժերին, որոնք իրենց ապիկար, ազգադավ գործունեությամբ ջարդեցին մեր ժողովրդի միասնականությունն ու դիմադրողականությունը։

Ո՛Չ Հայաստանի թուրքացմանը։

Ո՛Չ Արցախի հայաթափմանը։

Սա է մեր կարգախոսը։ Եվ մենք համոզված ենք, որ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել, եթե պետականամետ, ազգանվեր, առողջ ուժերը ոտքի կանգնեն, և նրանց շուրջ համախմբվեն նրանք, «ովքեր իրենց բարոյապես մեռած չեն համարում», որովհետև բարոյական դասալքություն և մահ է Հայրենիքը վաճառելը կամ անհաղորդ դիտելը՝ ինչպես են այն քանդում, ոչնչացնում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular