ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար

ՍՊՈՐՏ

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ:

61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Աիտակունին՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին:

1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:0 հաշվով առավելության է հասել գերմանացի Նիկո Մեգերլեին, իսկ քառորդ եզրափակիչում ոչ մի շանս չէր տվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաեւին (10:0):

74 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ դուրս եկած Հրայր Ալիխանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտում 2:4 հաշվով պարտվեց իրանցի Մոհմադսադեղ Ֆիրուզպուրբանդպեին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular