ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա Կարեն Անդրեասյանի կողմից ավելորդ քայլ է, նա իր նվիրվածությունը Նիկոլ Փաշինյանին կարող էր ապացուցել բոլորովին այլ ձևերով». Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարար, շատ կարճ ժամանակով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դեռևս չեն պատասխանել։

Հարցին՝ իշխող թիմին մեղադրում են Արցախը հանձնելու գործընթացի մեջ, այդ դեպքում ինքը պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, Կարեն Անդրեասյանը պատասխանել էր.

«Այդ պնդումը սուտ է, եթե ես հավատայի դրան, բնականաբար, չէի անդամակցի։ Ես գտնում եմ, որ եղել են ցավալի վիճակներ, իրավիճակներ, և իմ թիմը, որին ես միացել եմ և ավելի եմ խորացնում իմ միացումը, արժանապատվորեն փորձում է տարիներ շարունակ կուտակված ցավը, դժվարությունը, կորուստները կրել և պատասխան տալ դրա համար։ Ես էլ ուզում եմ իրենց հետ միասին պատասխան տալ նույնիսկ մեր չարածների համար»։

Նշենք, որ նախկինում Արդարադատության նախարարի կուսակցական լինելը  ներկայիս իշխանությունների կողմից մշտապես քննադատվել է։

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Կարեն Անդրեասյանի կուսակցական դառնալու մասին հայտարարությանը, նկատեց՝ ֆորմալ առումով նման արգելք չկա, սակայն բոլորովին այլ է, որ անմիջապես, այն էլ՝ Հայաստանի կուսակցությունների դեպքում, մարդիկ միավորվում են անձի շուրջ։

«Թող ինձ ների Կարեն Անդրեասյանը, բայց սա նրա կողմից ավելորդ քայլ է, նա իր նվիրվածությունը Նիկոլ Փաշինյանին կարող էր ապացուցել բոլորովին այլ ձևերով։ Սա նման է այն բանին, որ հիմա նախարարներն իրար հետևից  հայտարարում են, որ իրենց աշխատասենյակներում կախված է Նիկոլ Փաշինյանի նկարը։ Ես սա համարում եմ խիստ ավելորդ, հիմա մեզ նորից վարժեցնում են նրան, որ պետք է մեկ անձի պաշտամունք լինի։ Զարգացած ժողովրդավարական պետություններում նախարարներն իրենց աշխատասենյակներում չեն կախում նախագահի կամ վարչապետի նկարը, սա վաղուց համարվում է անձի պաշտամունքի տարր։

Հիմա մեզ մոտ դրա մասին բացահայտ հայտարարում են, ըստ էության իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը մեկ անձի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար։ Ընդ որում՝ իրենց նվիրվածությունը չեն ապացուցում իրենց աշխատանքով ու ազգային շահով առաջնորդվելով։ Ես այս համատեքստում եմ դիտարկում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ՔՊ-ական դառնալը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular