ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու ուշագրավ հայտարարություն Ռուսաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին և ճնշումներ բանեցներլ, Ռուսաստանի իշխանությունները երեկ երկու ուշագրավ հայտարարություն են արել, որոնք անհնար է անուշադրության մատնել։ ՌԴ ԱԳՆ-ն է հայտարարություն տարածել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի կապակցությամբ, նշել, թե ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ուղղություններով։

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է միանշանակ հերքել սոցիալական ցանցերում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են, իբր, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն։

«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն», - նշել են ԱԳՆ-ից։

Մյուս ուշագրավ հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Երևանում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նշելով, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների հետ անցկացրել են 8 հանդիպում ճանապարհների վերաբերյալ, Օվերչուկն ասել է․ «Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ այդ ճանապարհները»։

ՌԴ փոխվարչապետի այս հայտարարությունը հետևել է Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը, թե Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա: Փաշինյանի տպավորությունն այն է, որ «Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին և դա, իհարկե, անընդունելի է մեզ համար»:

Ըստ էության, Ռուսաստանն այս հայտարարություններով փորձում է զսպել Ադրբեջանի՝ առանց այն էլ մեծ ախորժակը, բացատրել, որ խնդրի կարգավորման բանալիները գտնվում են ոչ թե Ադրբեջանի կամ այլ երկրների, այլ բացառապես Ռուսաստանի ձեռքում։

Ռոման Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular