Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
ՍՊՈՐՏՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհիառաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանիներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջեց 4:1 հաշվով:Դավիթ Չալոյանն աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից ւ հենց մեկնարոկւմ 4:1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայից ն Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում ծանր քաշային բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթեց Կոլումբիայից ԿրիստիանՍալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակիչում նա գերազանցեց ուզբեկ ԼազիզբեկՄուլուջոնովին 3:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Չալոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի ՄահամմադԱբդուլաևին:
Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտություն էր կրել Օլիմպիականխաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր: