ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը կրճատվել է. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի դեմ պաշտպանությունը, որն ապահովվում է ցանկացած տեսակի պատվաստանյութերով, կրճատվել է 2021 թվականի փետրվարին 87,9 տոկոսից հասնելով 48,1 տոկոսի արդեն իսկ հոկտեմբերին: Այդ մասին նախազգուշացնում են Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի, Վետերանների հարցերով բժշկական կենտրոնի եւ Հանրային առողջապահության ինստիտուտի գիտնականները:

Science-ի հաղորդմամբ՝ նշյալ գիտնականները վերլուծել են պատվաստանյութի արդյունավետությունն ԱՄՆ 780 225 վետերանների շրջանում: Իմունային պաշտպանության կրճատումը գնահատվել է 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 1-ը, ինչը, համապատասխանում է ԱՄՆ-ում SARS-CoV-2 դելտա տարբերակի տարածմանը: Այդ տարբերակի տարածումը հանգեցրել է վարակների թվի աճին, երբ COVID-19-ի ախտանշաններն ի հայտ են գալիս վերջերս պատվաստված մարդկանց շրջանում:

Հետազոտության համաձայն՝ ամենաշատը կրճատվել է Janssen (Johnson & Johnson) պատվաստանյութի արդյունավետությունը. վարակից պաշտպանումը կրճատվել է 86,4 տոկոսով մարտին՝ հասնելով 13,1 տոկոսին արդեն սեպտեմբերին: Pfizer/BioNTech-ի ցուցանիշների անկումը կազմել է 86,9 տոկոսից մինչեւ 43,3 տոկոս, իսկ Moderna-ի դեպքում՝ 89,2 տոկոսից 58 տոկոս:

Այդուհանդերձ, մասնագետների խոսքով, ցանկացած տիպի պատվաստանյութերը շարունակում են ապահովել պատվաստվածների զգալի պաշտպանությունը մահվան ռիսկից:

Կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահվան ռիսկն ամենաբարձրն էր չպատվաստված վետերանների շրջանում՝ անկախ տարիքից եւ ուղեկցող հիվանդություններից: 65 տարեկանից ցածր մարդկանց համար պատվաստանյութերի արդյունավետությունը մահվան վտանգը կանխարգելելու հարցում կազմել է 81,7 տոկոս: 65 տարեկանից բարձր մարդկանց դեպքում այդ ցուցանիշը փոքր-ինչ ցածր էր եւ հավասար 71,6 տոկոսի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular