ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածքային գրասենյակները՝ քաղաքական նպատակների համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միասնական սոցիալական ծառայությունների մարզային գրասենյակների ղեկավարներն ակտիվորեն մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սոցծառայություների ղեկավարները ոչ թե իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից են առաջադրվում, այլ «Ապրելու երկիր» կուսակցությունից, որի հիմնադիրները նախկինում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ եղած Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանն են։

Այսպես, Միասնական սոցիալական ծառայությունների Գյումրիի տարածքային կենտրոնի պետ Կարեն Մալխասյանն առաջադրվել էր հայրենի Գյումրիում, Արմեն Այվազյանը, որ նույն կառույցի վանաձորյան գրասենյակի ղեկավարն է, նորից «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրվել է Վանաձորում։ Այդ մասին նա, ի դեպ, Facebook-ի իր էջում էլ է գրառում կատարել։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն, մտահոգիչ ու արտառոց որևէ բան չի տեսնում վերոնշյալ առաջադրումների մեջ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի առաջադրվելու, ընտրությունների մասնակցելու ու ընտրվելու, կարճ ասած՝ արտահայտելու քաղաքական իր դիրքորոշումը։

«Բայց մի բան հստակ է. կլինի Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, թե, օրինակ, Տարածքային կառավարման նախարարության աշխատակից, քաղաքական տարբեր ցուցակներով կարող է ներկայացվել, եթե սահմանաված կարգից դուրս ու աշխատանքային պարտականություններին հակասող բան չի արել: Եթե, օրինակ, իմանամ, որ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աշխատակիցը կամ կենտրոնը ղեկավարող որևիցե անձ օգտագործում է իր լիազորությունները, վստահեցնում եմ՝ դա հենց այնպես չի անցնի գնա»,- մեզ հետ զրույցում շեշտեց նախարարը։

Ստացվում է՝ նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը, որ ընդդիմադրի դիրքերից են հանդես գալիս, քննադատում իշխանությանը, կարողանում են օգտագործել սոցապնախարարության տարածքային գրասենյակները իրենց քաղաքական նպատակների համար։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular