ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Բայդենը նոր խաղ կսկսի Անդրկովկասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Էրիկա Օլսոնը, ով փոխարինել է Ֆիլիպ Ռիկերին ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալի պաշտոնում, սկսել է իր շրջագայությունը Անդրկովկասյան երկրներում։ Երևանում երկրի ղեկավարության հետ բանակցություններից բացի, նա մասնակցել է Անդրկովկասում ԱՄՆ-ի առաքելությունների ղեկավարների համաժողովին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների մասնակցությամբ։ Տարածաշրջանում ամերիկյան առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել 2018 թվականին Թբիլիսիում, և 2019 թվականին Բաքվում։ Բայց Երևանի համաժողովը, որը տեղի է ունեցել որոշակի ժամանակային ընդմիջմամբ, կարելի է համարել շրջադարձային իրադարձություն, քանի որ իրավիճակը Անդրկովկասում նկատելի փոփոխություններ է կրել։ «Ուրախ ենք, որ կարող ենք վերականգնել Վաշինգտոնի տարածաշրջանի գործընկերների հետ հանդիպումների երկարատև ավանդույթը, կարծիքներ, մտքեր, տեղեկություններ փոխանակել, որոնք թույլ կտան ավելի լավ համակարգել աշխատանքը բոլոր երեք երկրների հետ», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անցել էր իշխանության, Վաշինգտոնի կուրատորներին, Անդրկովկասում աշխատող դիվանագիտական ​​և այլ ներկայացուցիչներին հանձնարարվել էր վերլուծել Կովկասում ամերիկյան քաղաքականության նախկին փորձը, գնահատել դրա հիմնական ձեռքբերումներն ու թերությունները և առաջարկություններ ներկայացնել ապագայի համար։ Սա այն է, ինչ այժմ անում է Օլսոնը: Նրա նախորդ Ռիկերիին հանձնարարվել էր ամրապնդել ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում, և նա բավականին հաջողակ էր այս ոլորտում Վրաստանում: Իսկ ի՞նչ խնդիրների լուծում է վստահվել Օլսոնին, ով ժամանակին աշխատել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական։ 

Նախ խոսենք Անդրկովկասում ամերիկյան քաղաքականության ընդհանուր հարցերի մասին։ Փաստն այն է, որ, ինչպես նշել են շատ փորձագետներ, «Վաշինգտոնն ունի այլ» կովկասյան տեսլական համեմատած Մոսկվայի հետ։ Ռուսաստանում դեռ պահպանվում է «Անդրկովկասյան պորտալարը», որը Ռուսաստանի ներքաղաքական օրակարգի այդ տարածաշրջանում շարունակականության երևույթ է ստեղծում։ Միացյալ Նահանգները, սակայն, տարածաշրջանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքի շարունակություն, կամուրջ, որը կապում է Կովկասը Կենտրոնական Ասիայի հետ և ելք է ապահովում դեպի Սև և Կասպից ծովեր: Պարադոքսն այն է, որ Վաշինգտոնը, ինչպես Անտանտան 1918-1920-ականներին, չունի առանձին մշկված ադրբեջանական, հայկական կամ վրացական քաղաքականություն։ Ըստ Carnegie Endowment հրատարակության հայտնի փորձագետ, վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրասիայի գծով վերլուծաբան Փոլ Սթրոնսկինի «այն ոչ թե ընկալվում է որպես արտաքին քաղաքականության արժեքավորման ինքնարժեք սյուժե, այլ միայն որպես խաղի անբաժանելի մաս, որը ընթանում է մի քանի տախտակների վրա (ռուսական, թուրքական, իրանական, չինական և եվրոպական) ... և ամերիկացիներին այնքան էլ չի հետաքրքրում տարածաշրջանում որևէ նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի հայտնվելու խնդիրը»։ Համեմատաբար վերջերս՝ միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո է ԱՄՆ-ը սկսել խոսել Վրաստանի մասին որպես «տարածաշրջանում իր գլխավոր և միակ հենակետի»։ Եվս մեկ պարադոքս. եթե Ռուսաստանի ներսում դեռ քննարկվում է 2020 թվականի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմում Մոսկվայի հաղթելու կամ պարտվելու մասին, Վաշինգտոնը վստահ է երկու փաստի վրա Ռուսաստանի դիվանագիտական ​​ղեկավարությանը հաջվել է հրադադարի հասնել և ռուս խաղաղապահներ մտցնել տարածաշրջան։ Այսինքն  նախկինում այնտեղ ռուս զինվորականները չեն եղել, իսկ հիմա կան։

Ավելին, ռուս զինվորականները, որոնք նախկինում տեղակայված էին միայն Հայաստանում, այժմ հայտնվել են Ադրբեջանում, ինչը ԱՄՆ-ում դիտվում է որպես ռուսական տարածքային ինչ որ առաջխաղացում: Մեկ այլ կարևոր կետ. Անդրկովկասում ի հայտ են եկել ռուս-թուրքական դաշինքի ուրվագծեր՝ Մերձավոր Արևելքում հավանական արտատպմամբ: Այդ առումով ցուցիչ է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների գնահատականը ղարաբաղյան հակամարտությանը Անկարայի միջամտության անցանկալիության և արևմտյան դաշինքից Թուրքիայի հնարավոր դուրս գալու մասին։ Նկատի առնենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Վաշինգտոնի կողմից սկսել են ընկալվել երկու համատեքստում` Անդրկովկասում Մոսկվայի ազդեցության աճ և թուրքական ինքնաբավության աճ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը նախաձեռնել են 3 + 3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որը ընդգրկում է վեց երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Ինչպես տեսանելի է ամերիկացիները ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ համակարգի մեջ։ Ներկայուս, ըստ ամերիկյան Foreign Affairs հրատարակության, ԱՄՆ-ին «անհրաժեշտ են գործիքներ Ռուսաստանին և Թուրքիային երկու ուղղությամբ ճնշելու համար, որոնք են Անդրկովկասը և Մերձավոր Արևելքը», սակայն, ըստ նույն հրապարակման, դա «կարող է շատ ժամանակ և միջոցներ պահանջել»: Բայցի այդ Վաշինգտոնը նաև նվազեցնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, նաև ամերիկացիները լքել են Աֆղանստանը։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կկարողանա օգտագործել և արագացնել Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող իր հզորության արտապատկերումը: Այսինքն Բայդենը դեռ պետք է ձևակերպի իր քաղաքական կուրսը այդ տարածաշրջանում: Թերևս նա կպահպանի իր ներկայիս տեսլականը, որն է  գործել իներցիայով և արձագանքել այն իրադարձություններին, որոնք  ծավալվում են: Կամ գուցե՞ նա որոշի ակտիվ մոտեցում մշակել Անդրկովկասի նկատմամբ։ Օլսոնը, որպես այդ ուղղության համակարգողներից մեկը, պետք է բացահայտի մի շարք այնպիսի քաղաքական գործիքներ, որոնք Վաշինգտոնին թույլ կտան մշակել  քաղաքական միջոցներ տարածաշրջանում դիրքերը բարելավելու ուղղությամբ, քանի որ արդեն մի քանի տարի է ԱՄՆ-ը տարածաշրջանում զբաղեցնում է բավականին ստատիկ դիրքեր: Արդյո՞ք դա կստացվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular