ՍԴ-ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի սահմանադրականության հարցով որոշումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ նախագահի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը, ըստ որի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ՍԴ՝ երկու անգամ հրաժարվելով ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագիծը: