Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏՄ23 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5-4 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Ջունեյթ Բուդակի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Թևանյանը կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզի հետ։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով հաղթել է ԳԵրմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում Թևանյանը 11/2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ։