ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ–ի և ՌԴ–ի համագործակցությունը խորացնելու հնարավորությունները բազմաթիվ են. Արմեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի խորը համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կան։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նման կարծիք է հայտնել «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։
Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում Հայաստանը բաժանվել է Օսմանյան ու Ռուսական կայսրությունների միջև: Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ցեղասպանության ենթարկվեցին, մինչդեռ Ռուսաստանում նրանք ինտեգրվեցին և այսօր ներկայացված են կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։
 

«Երբ կնոջս հետ զբոսնում ենք Մոսկվայում, ես նրան միշտ հետ եմ պահում ընտանեկան թեմաների քննարկումից, քանի որ կողքներովս միշտ կարող է հայ անցնել։ Այնտեղ շատ հայեր կան, ու նրանք շատ լավ են ապրում», – նշել է Սարգսյանը։

ՀՀ նախագահն անիմաստ է համարում հայ-ռուսական համագործակցության նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները, քանի որ երկու պետությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ և խորը փոխգործակցություն: Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, երկկողմ համագործակցության ձևաչափը կարող է մի փոքր փոխվել, իսկ որակը՝ բարձրանալ ։
«Դրա համար առաջին հերթին մենք Հայաստանում պետք է ինքներս փոխենք մեր վերաբերմունքը մեր հանդեպ։ Այսինքն՝ կառուցենք փոքր, բայց խելացի պետություն, որը շատ մեծ և ուժեղ բարեկամ ունի՝ Ռուսաստանը։ Դառնանք նրա փոքր, բայց իրոք ուժեղ գործընկերը։ Կուզենայի իսկապես լինել ուժեղ երկրի նախագահ, որը հսկայական, մեծ, վաղեմի, պատմական ընկեր ունի, որի հետ կարող ես դեպի ապագա գնալ», – ասել է Սարգսյանը։
 
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ կարող է, օրինակ, զբաղվել նոր տեխնոլոգիաներով։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ռուսաստանի գրեթե բոլոր շրջաններում ապրում են մեծ թվով հայ գիտնականներ, գործարարներ, որոնք կարող են նպաստել փոխգործակցության նման ձևաչափի ձևավորմանը։
«Կուզենայի, որ այս բոլոր ձախորդություններից, ծանր կորուստներից հետո, այնուամենայնիվ, կարողանանք կառուցել երկիրը», - եզրափակել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ իր նախորդ հարցազրույցներից մեկում Արմեն Սարգսյանը նշել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները աքսիոմա են, իսկ այլ երկրների հետ հարաբերությունները` թեորեմներ, որոնք պետք է ապացուցել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular