ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է ճնշումները, իսկ Հայաստանի իշխանությունների ձայնը չի լսվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները հեզաճկուն կերպով փորձում են հերքել, թե նոյեմբերի 9-ին որևէ փաստաթուղթ է ստորագրվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանը շարունակում է ճնշումներ բանեցնել, որպեսզի վերջապես ստանա իր բաղձալի համաձայնությունը։

«Հայաստանն առայժմ անպատասխան է թողնում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկները», - երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Աշխարհը Covid-19-ից հետո» խորագրով ֆորումի ժամանակ:

«Հիմա մենք հետկոնֆլիկտային իրավիճակում ենք և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու համար մի շարք առաջարկներ ենք արել Հայաստանին, քանի որ մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության և ապագայի մասին: Ցավոք, այս առաջարկը դեռ անպատասխան է մնում: Միևնույն ժամանակ, մենք առաջարկել ենք աշխատանքներ սկսել մեր սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Եվ այս առաջարկը ևս չի քննարկվում», - ասել է Ալիևը և հավելել, թե հիմա ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից. - «Մեր դիրքորոշումը լիովին հստակ է: Այսօր ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք սկսել խաղաղության մասին երկխոսությունը, աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, մենք պատրաստ ենք շրջել այս էջը, սկսել սահմանազատման գործընթացը: Բայց ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա: Ավելի քան մեկ տարի նրանք լուռ են մնում: Չեմ կարծում, որ նրանք հիմա այն իրավիճակում են, որ ընդդիմանան Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը»։

Եթե սրան էլ գումարում ենք ՌԴ պատկան մարմինների կողմից «3+3» ձևաչափի շուրջ աննախադեպ ակտիվացումը, ապա կարելի է ենթադրել, որ հեռու չէ նաև այդ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետը։ Միակ բանը, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռ կարողացել է հերքել, համաձայնագիրը հենց նոյեմբերի 9-ին ստորագրելու հանգամանքն է։ Այլ մանրամասներ և պնդումներ Հայաստանի իշխանությունները չեն անում, սովորության համաձայն լռում են։ 

Արման Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular