ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ դեր է վերապահված Հայաստանին նոր ԽՍՀՄ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը, ընդունել և հաստատել ռազմական դոկտրինը։

«Տեսնում եմ ՝ Պուտինը ստորագրել է, ես էլ կստորագրեմ», - ասել է Լուկաշենկոն միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի առցանց նիստում:

Երկու երկրների նախագահները նաև հաստատել են ռազմական դոկտրինը, ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։ Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել 1999թ. դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթի 20-ամյակի կապակցությամբ ստեղծվել է ոլորտային ճանապարհային քարտեզների մշակման աշխատանքային խումբ։ Այն, որ Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ օր չի դադարեցրել Խորհրդային Միությունը վերականգնելու կամ նմանատիպ որևէ միավորում ստեղծելու ջանքերը, որևէ կասկած չի հարուցում։ Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը Հայաստանը կարողացել է դիմադրել, խուսանավել մեկ կոմպլեմենտարիզմի, մեկ՝ այլ քաղաքական միջոցի օգնությամբ։ Ցավալիորեն, Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանությունն այնպես է իջեցրել Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը, որ շատ վերլուծաբաններ արձանագրում են՝ Հայաստանն այլ շանս չունի, քան դառնալ այդ միավորի կրտսեր մասնակիցը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ոչնչացնել ինքնիշխանության վերջին փշրանքները՝ իշխանության ղեկին մնալու համար։ 

Տիգրան Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular