ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուբանի կամավորները և Ռուսաստանի հայերի միությունը սկսել են համագործակցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

yugopolis.ru-ն գրում է, որ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի գրասենյակում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի և «Կուբանի կամավորներ» տարածաշրջանային հասարակական շարժման միջև։ Պայմանագիրը ստորագրել են կազմակերպությունների ղեկավարները՝ «Կուբանի կամավորներ»-ի կողմից  Աննա Զադիկյանը և Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» նախագահ Կամո Հայրապետյանը։

Համաձայնագիրը նախատեսում է երկու կազմակերպությունների փոխգործակցությունը կանոնադրական խնդիրների լուծման գործում, մասնակցությունը սոցիալապես նշանակալի նախագծերի և գաղափարների իրականացմանը, որոնք ուղղված են Կուբանի և երկրի շահերին, Կրասնոդարի երկրամասի բազմազգ բնակչության շրջանում կամավորական գործունեության մասսայականացմանը:

Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային մասնաճյուղը, որի կազմում գործում են ավելի քան քառասուն տեղական մասնաճյուղեր ողջ Կուբանում, իրականացնում է բազմաթիվ սոցիալական ուղղվածություն ունեցող միջոցառումներ, որոնք պահանջում են մասնակցություն, այդ թվում կամավորների: Կամո Հայրապետյանի խոսքով, ստորագրված պայմանագիրը կօգնի հայկական կազմակերպությանը պատրաստել անհրաժեշտ թվով կամավորներ հանձնարարված խնդիրները կատարելու համար։

Մեկ տարի առաջ հիմնադրված «Կուբանի կամավորները», իրենց հերթին, նույնպես կկարողանան ամրապնդել և ընդլայնել իրենց գործունեությունը ավելացնելով շարժմանը մասնակցող կամավորների թիվը։ Ներկայումս կազմակերպությունն ունի ավելի քան 700 կամավոր տարբեր ոլորտներում, տարվա ընթացքում նրա մասնակցությամբ անց են կացվել տարածաշրջանային, դաշնային և միջազգային մակարդակների ավելի քան 130 միջոցառումներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular