Ռադայի պատգամավորները ուրախացել են Ղարաբաղում հայերի պաարտությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆukraina.ru-ն գրում է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները հայտարարություն են տարածել 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ) վերագրավված Աղդամ և Գյանջա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ «Ավերված տներ, դպրոցներ, վնասված մզկիթներ, որտեղ օկուպացիոն ուժերը խոշոր եղջերավոր անասուններ էին պահում, այլանդակված գերեզմանատներ. այս ամենը վհատեցնող զգացումներ է առաջացնում (…): Ցավոք, ադրբեջանական ժողովուրդը մեծ գին վճարեց Ղարաբաղի վերադարձի համար։ Գեղեցիկ Բաքուն համալրվել է Շեհիդների երկրորդ ծառուղով»,- ասված է խորհրդարանականների հայտարարության մեջ։ Պատգամավորները հայտարարել են, որ Ուկրաինան «կիսում է Ադրբեջանի Հանրապետություն ուրախությունը տարածքային ամբողջականության վերականգնման համար և ողջունում է այն վճռականությունը, որով խաղաղություն հաստատվեց տարածաշրջանում»:
Պաշտոնական Կիևը ղարաբաղյան հակամարտությունում բռնել էր Բաքվի կողմը. «Մենք հետևողականորեն աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես Ադրբեջանն է պաշտպանում մեր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ սկզբունքը մեզ համար մնում է բացարձակապես անփոփոխ»,- ասել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան 2020 թվականին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը