ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքուն բաց է Երևանի հետ տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար». Ադրբեջանի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է haqqin.az-ը։

Նա ընդգծել է, որ այս հարցում Բաքուն բաց է տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար, և չի բացառել ապագայում նման հանդիպումների հնարավորությունը։

«Եթե դա պահանջում է հանդիպումների անցկացում, մենք բաց ենք նրանց համար»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ երկու երկների միջև սահմանազատմամբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն։

«Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները: 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հորիզոններ են բացել տարածաշրջանում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Բայրամովը։

Բացի այդ, նա անդրադարձել է Թեհրանի և Բաքվի միջև առաջացած լարվածությանը՝ ասելով, որ «ցանկացած երկու երկրների միջև կարող են տարաձայնություններ ծագել ցանկացած հարցի շուրջ և որ ադրբեջանական կողմը հումանիստական քայլի է դիմել՝ իրանական կողմ են ձոխանցվել և՛ վարորդները, և՛ մեքենաները»։

Նա նշել է, որ Ադրբեջանը միշտ հանդես է գալիս այդ հարցերի լուծման օգտին՝ երկխոսության, փոխհարաբերությունների, հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Վերջին շաբաթներին իրանական կողմը նույնպես դրական մեսիջներ է հնչեցրել այս հարցի վերաբերյալ, և մենք ողջունում ենք դրանք։ Մեր նպատակն է նախկինի պես պահպանել դրական հարաբերություններ Իրանի հետ»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular