ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինն ուշքի է եկել կեսարյան հատումից հետո և իմացել, որ բժիշկները իր ոտքերն անդամահատել են (Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում նայել)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

31-ամյա Էլլա Քլարկը Մեծ Բրիտանիայից ուշքի է եկել կեսարյան հատումից 6 օր անց եւ սարսափով հայտնաբերել է, որ իր երկու ոտքը անդամահատված են: Բժիշկների խոսքով, նրանք ստիպված էին եղել նման արմատական միջոցի դիմել նրա կյանքը փրկելու համար:

Երբ Էլլան ուշքի է եկել, նրան թվացել է, թե կեսարյան հատումից հետո շատ քիչ է քնել: Բայց բժիշկները նրան հայտնել են, որ նա անգիտակից է եղել ամբողջ հինգ օր. նրան արհեստական կոմայի վիճակի մեջ են մտցրել: Ավելին, այդ ընթացքում անդամահատել են նրա ոտքերը:

Երբ Էլլան հղիության 20-րդ շաբաթում էր, ԳՁՀ-ն ցույց էր տվել առաջնադիր ընկերքի առկայություն, ինչը ծննդաբերության ընթացքում սպառնում էր հավելյալ արյունահոսությամբ: Այդ պատճառով բժիշկները որոշել էին կեսարյան հատում կատարել: Ամբողջ հղիության ընթացքում սեւեռուն հետեւում էին Էլլայի առողջությանը, որն արդեն 7 երեխա ուներ: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բայց 36-րդ շաբաթում նրա մոտ արյունահոսություն սկսվեց եւ նրան հիվանդանոց տարան:

Բժիշկները Էլլային ասել էին, որ երեխայի վիճակը լավ է, բայց պետք է կեսարյան հատում կատարել: Այդ ժամանակ կինն արդեն 6 նման վիրահատություն էր տարել, նա գիտեր ռիսկերի մասին եւ ստորագրությամբ տվել էր իր համաձայնությունը:

Վիրահատությունը սկզբում նորմալ էր ընթացել, բայց կես ժամ անց Էլլայի մոտ ուժեղ արյունահոսություն էր սկսվել: Ընկերքի իսկական ներաճում (placenta accreta) կոչվող խանգարման հետեւանքով հիվանդն ավելի քան 6 լ արյուն էր կորցրել: Բժիշկները ստիպված էին նաեւ շտապ հիստերէկտոմիա կատարել, ինչպես նաեւ արյան 5 փոխներարկում էին արել: Կնոջն արհեստական կոմայի մեջ էին դրել եւ որոշ ժամանակ անց նրա ոտքերում սկսել էին թրոմբներ ձեւավորվել: Վիրաբույժները փորձել էին վերականգնել արյան շրջանառությունը, բայց արդեն չափազանց ուշ էր. վերջույթներում արդեն թունավոր տոքսիններ էին տարածվել, որոնք մահացու վտանգ էին ներկայացնում: Եթե դրանք տարածվեին մարմնի այլ հատվածներում, Էլլային մահ կսպառնար, այդ պատճառով որոշում էր կայացվել անդամահատել նրա ոտքերը:

Այժմ 8 երեխայի մայրը ստիպված է լինում գրեթե ամբողջ ժամանակն անցկացնել հաշմանդամի սայլակում: Ինքը` Էլլան համարում է, որ իր ներկայիս վիճակը բժիշկների անփութության հետեւանքն է, որոնք պետք է ավելի ուշադիր հետեւին իր հետվիրահատական վերականգնմանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular