ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ մահճակալները տրամադրում ենք քովիդ պացիենտներին․ Անահիտ Ավանեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ արձանագրվել են կորոնավիրուսի 2330 նոր դրական դեպքեր, ընդհանուր առմամբ իրականացվել է 12 188 թեստավորում, գրանցվել է 41 մահ։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ ցույց են տալիս, մենք տեսնում ենք, որ հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում։ Մահճակալային ֆոնդը այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում, մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն լինում։ Մահճակալային ֆոնդը 3120–ին մոտ է, և լրացուցիչ մահճակալներ ներգրավելու աշխատանքներ ենք կատարում և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները  տրամադրում ենք քովիդ պացիենտներին»,–ասաց նա և նշեց, որ այսօր ԲԿ–ները ապահովված են թթվածնով։

Առողջապահության նախարարը հայտնեց, որ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ 852 355 պատվաստում է իրականացվել, առաջին դեղաչափը ստացել է 588 562 քաղաքացի, ինչը մեծահասակ բնակչության 29,4 տոկոսն է, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 263 793 քաղաքացի, ինչն էլ 13 տոկոսն է։ «Երեք հազարից ավելի հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 97–ն է, որ պատվաստված է»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստված պետք է համարեն այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն էլ ստացել են, իսկ բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։
«Կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստվելն է, ուրիշ տարբերակ չկա։ Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում այլևս տեղ չկա, դա նշանակում է՝ մարդիկ մահանում են»,–ասաց նա և նշեց, որ մենք լոքդաունների չենք գնալու։

Նախարարը նշեց, որ տարեցների դեպքում պատվաստման հապաղում է նկատվում և կոչ արեց նրանց պատվաստվել, քանի որ ռիսկի խմբում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular