ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար․ ԱԳ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի կարծիքով` մոտ ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստան-Ադրբեջան արտաքին գործերի նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արդյունքներ կան:

«Կարծում եմ` ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ՀՀ արտգործնախարար-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ առանձին հանդիպումն էր, որին հետևեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Կարծում եմ, այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ և, կարծում եմ, մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկման համար»,- ասաց Գևորգյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular