ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Անդրեասյանի «օրհնությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ուզում ենք մի նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն»: Ցնցող այս մտքի հեղինակը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։

Նշենք` օրերս իշխանությունները փակեցին երկու ՔԿՀ-ներ՝ «Կոշ»-ը և «Հրազդան»-ը, է այժմ որոշել են նոր որակի քրեակատարողական հիմնարկ ստեղծել։ Երբ նախկին իշխանությունները ահռելի միջոցներ էին ծախսում «Արմավիր» ՔԿՀ-ն կառուցելու համար, հանրությունը ծաղրում էր, թե իրենց համար են կառուցում, որ պաշտոնյաները հարմարավետ պայմաններում կրեն իրենց պատիժը։ Թերևս, այս հարցում էլ «Քաղաքացիական պայմանագիրը» չի տարբերվում իր նախորդներից, և, հասկանալով, որ իրենց մեծ մասի վերջը որևէ ՔԿՀ-ում է լինելու, որոշել են բարելավել իրենց ապագա ազատազրկման պայմանները։

Ի դեպ, Կարեն Անդրեասյանը, որը մի քանի տարի առաջ տակավին «Համախմբում» կուսակցության ակտիվ անդամ էր, հիմա էլ դիմում է գրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու համար, սպասում է հաստատմանը։ Պարտադրանք իշխանությունների կողմից չի եղել, ասում է՝ իր ցանկությունն է։ «Ես ուզում եմ լինել կուսակցական և դիմել եմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մտնելու, դեռ չեն ընդունել», - ԱԺ-ում լրագրողներին ասել է նա:

Երբ տխրահռչակ նախարարին հիշեցրել են պատերազմում պարտության, Արցախի մեծ մասի կորստի մասին, Անդրեասյանը պատասխանել է․ «Պարտություն եղել է, և այդ պարտության համար պատասխանատվություն ես չեմ կրում, և ես կարծում եմ` նույնիսկ իմ թիմը չի կրում, որովհետև չնայած ես նոր եմ միացել, կրում են բոլոր նրանք, ովքեր երկիրը թուլացրել, հասցրել են այն վիճակին, կայացրել են այնպիսի սխալ որոշումներ, որոնց բերել են, հասցրել են կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչնչի: Եվ ցավոք սրտի, այդ 30 տարվա պայքարի մեջ  ոչ թե կառուցել են, այլ թուլացրել են, և այդ ամեն ինչի պատասխանատվությունը կրում են բոլոր նաև նրանք, ովքեր հանգիստ վայելել են այդ թուլացման ժամանակ ամեն ինչ»: Արձանագրենք, որ Կարեն Անդրեասյանը ճարպիկ պաշտոնյա է, հարմար պահին կարողացավ քծնանքով պաշտոն ստանալ և այժմ էլ փորձում է հնարավորինս հարմարավետ տեղավորվել իշխանության մի փափուկ վայրում։ Մեկ այլ փափուկ վայր էլ կառուցելու է հետագայի համար, երբ ազատազրկվելու հարց առաջանա։ 

Արմեն Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular