ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտմամբ են անո՞ւմ, թե՞ իշխանության բնութագիրն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ուզում ենք մի նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն»: Եթե չիմանաք, երբեք գլխի չեք ընկնի, թե ով է նման «գլուխգործոցի» հեղինակը: Նման ձևակերպում տվել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ խոսելով այն մասին, որ 2-3 ՔԿՀ-ներ կփակվեն և կմիավորվեն մեկում, որը կլինի չտեսնված-չլսված մի բան: Բայց խոսքն այս դեպքում այդ քայլի արդյունավետության կամ ոչ արդյունավետության մասին չէ:

Խոսքը Կարեն Անդրեասյանի ձևակերպման մասին է: Քրեակատարողական հիմնարկում գտնվելը՝ օրհնությո՞ւն: Լո՞ւրջ: Իհարկե, շատ լավ է, որ «այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ», բայց հայտարարել, որ մարդու համար ՔԿՀ-ում հայտնվելը կլինի օրհնություն, վեր է ամենավառ երևակայությունից անգամ: Ընդհանրապես, այս կառավարության անդամները պարբերաբար այնպիսի հայտարարություններ են անում, որ նույնիսկ տարրական տրամաբանությունից է դուրս:

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը գոնե շաբաթը մեկ այդպիսի մի ձևակերպում տալիս է: Վերջինն էլ այն էր, որ իրենք Ամանորի ու Սուրբծննդյան տոնական օրերը կրճատում են, որ մարդիկ քիչ ծախսեն, որ... գնաճ չլինի: Է, ընդհանրապես աշխատավարձն ու թոշակը վերացրեք, մենակ իշխանավորները ծախս կանեն, բացարձակ գնաճ չի լինի:

Առողջապահության նախարարն էլ ասում է, թե պատվաստման համար հերթ կանգնելու մեջ սարսափելի բան չկա: Իսկ վարակվելու հավանականությո՞ւն, իսկ ժամանակի կորո՞ւստ, իսկ աշխատանք կորցնելու հեռանկա՞ր, իսկ նյարդերը քայքայելու վտա՞նգ: Սրանք էլ չկա՞ն: Դժվար է ասել՝ այս ամենը գործող իշխանությունների պարզ բնութագի՞րն է, թե նախարարները դիտմամբ են անում՝ հանրությանը ինչ-որ «արտառոց» թեմաներով զբաղեցնելու միտումով: Բայց, որն էլ լինի, այս ամենը վաղուց արդեն ծիծաղելի չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular