ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Հրաժարվել են ՔՊ առաջարկից, որ չհայտնվեն իշխանության «հաճախորդների» ցանկում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 17-ին Մեղրիի ընտրություններից հետո ավագանու 15 մանդատից 6-ը բաժին է ընկել «Հանրապետություն», 5-ը՝ ՔՊ, 2-ական մանդատ՝ Ազատական եւ «Ապրելու երկիր» կուսակցություններին։ Որեւէ ուժ չի ստացել բացարձակ մեծամասնություն, իսկ համայնքի ղեկավարի ընտրությանը 8 կողմ է հարկավոր։ Երեկ մեզ հետ զրույցում ՔՊ թեկնածու, համայնքի ղեկավարի ԺՊ Արարատ Թումանյանն ասել էր, թե բանակցում են բոլորի հետ, որ ՔՊ-ից լինի համայնքապետը՝ «բանակցությունները դրական ընթացք ունեն»։ Սակայն պարզվեց, որ նա փորձել է ցանկալին իրականության տեղ անցկացնել:

Երեկ համաձայնության եկան «Հանրապետությունը» եւ Ազատականը` պայմանավորվելով 5 տարվա պաշտոնավարումը կիսել․ 2,5 տարի՝ մեկը, 2,5՝ մյուսը: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր»-ին, ապա հասկանալով, որ այս պահին է ձեւավորվում տպավորությունը, թե իրենք ով են, ուստի որոշել են ապացուցել, որ իրենք ինքնուրույն ուժ են, այլ ոչ թե իշխանության կցորդը, եւ հրաժարվել են ՔՊ առաջարկից, որ չհայտնվեն իշխանության «հաճախորդների» ցանկում: Մանավանդ, իրենց ունեցած 2 մանդատը հարցի լուծում չէր` ՔՊ-ի հետ միանալու դեպքում դա կկազմեր 7 մանդատ, որը բավարար չէր համայնքապետ ընտրելու համար:

Սամվել Բաբայանի կուսակցությունն էլ սողոմոնյան որոշում է կայացրել` միանալ «Հանրապետությանը» եւ կիսել իշխանությունը՝ մեխանիկորեն, ինչն աննախադեպ է ՀՀ ՏԻՄ-երի պատմության մեջ: Սակայն քանի որ իշխանությունը գերխնդիր է դարձրել նվաճել բոլոր համայնքները, անգամ եթե իր թեկնածուն պարտվել է, եւ դրա համար ոչնչի առաջ չեն կանգնում, ինչպես արեցին Գյումրիում` իրավապահների ճնշումների ներքո կոալիցիոն հուշագիր պարտադրելով «Բալասանյան դաշինքին», ուստի չի բացառվում, որ Մեղրիում էլ պրոցեսները շարունակվեն: Թեեւ, իհարկե, Արամ Սարգսյանին, Սամվել Բաբայանին եւ Մեղրիի նորընտիր քաղաքապետին դժվար է ընդդիմադիր համարելը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular