ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«... Որ ամեն քաղաքացի դառնա դիմադրող, ինչը կվերաճի համազգային դիմադրության». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաստան» դաշինքը երեկ հայտարարեց նոյեմբերի 8–ին հանրահավաք հրավիրելու մասին: «Հայրենիքը վտանգի մեջ է, զիջումները շարունակվում են, ԴԻՄԱԴՐԻ՛Ր»,- նշվում է դաշինքի հայտարարության մեջ: Հանրահավաքը կմեկնարկի Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին: Նշենք, որ, ըստ որոշ տեղեկատվական արտահոսքերի, նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է սպասվում, որտեղ նախատեսվում է երկու նոր փաստաթղթի ստորագրում:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ հանրահավաքը շատ ավելի վաղուց էր նախատեսված, ինչի մասին նախապես հայտարարվել էր: Նրա խոսքով, երբ նոյեմբերին կայանալիք հանրահավաքի հայտը ներկայացրել էին, վերոնշյալ տեղեկատվական արտահոսքերը դեռ չկային: Պատգամավորը շեշտեց, որ, մեծ հաշվով, խնդիրը միայն հնարավոր նոր փաստաթուղթը չէ: «Իշխանություններն ամեն օր քայլ առ քայլ զիջումների են գնում, ամուլ արտաքին քաղաքականություն են վարում: Հայաստանը դարձնում են տարբեր ձևաչափերի բանակցությունների օբյեկտ, որի վկայություններից մեկը «3+3» ձևաչափն է, որի մասին սկսել են շատ խոսել:

Բնականաբար, ինչպես ի սկզբանե հայտարարվել է, մեր գործողությունները շարունակելու ենք պայքարի տարբեր հարթակներում, ու նոյեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը դրանցից մեկն է: Այն նաև մեր քաղաքացիներին դիմադրության կազմակերպման կոչ է լինելու, որ ամեն քաղաքացի դառնա դիմադրող, ինչը կվերաճի համազգային դիմադրության. միայն համազգային դիմադրությամբ է հնարավոր կանխել ինքնիշխանությունը հարցականի տակ դնելու, թրքացման, Արցախի մեկուսացման, Արցախի հայաթափման, Արցախի հարցի անտեսման ու բազմաթիվ տնտեսական, սոցիալական, քաղաքական հիմնախնդիրները, որոնց պատասխանատուն այս իշխանությունն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular