ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չունի սուբյեկտայնություն, որով կարողանա ազդեցություն ունենալ տարածաշրջանում վերադասավորումների վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 30-31-ին Հռոմում կայացած G20 գագաթաժողովի շրջանակներում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը։ Երկու երկրների առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

Սպիտակ տունը հայտնում է` Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել Հարավային Կովկասում գործադրվող դիվանագիտական ջանքերը։

Նույն գագաթաժողովի ժամանակ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու «3+3» տարածաշրջանային նոր մեխանիզմը քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործախարարները։

Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Անդրադառնալով Բայդեն-Էրդողան հանդիպմանը, մասնագետը ասաց․ «Նախ եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները վերջապես կարողացան հանդիպում ունենալ, ինչը չէր ստացվում երկար ժամանակ։ Հանդիպումը նախատեսված էր 20 րոպեով, տևեց մոտ 40-45 րոպե, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը, բայց տարածված հաղորդագրությունից պարզ չէ, թե ո՞ւմ կողմից են այդ ջանքերը գործադրվում և ինչպիսի՞ն են դրանք։ Ինչ վերաբերում է ՌԴ և Թուրքիա ԱԳ նախարարների քննարկմանը «3+3» տարածաշրջանային ձևաչափի հետ կապված, ապա ակնհայտ է, որ ԱՄՆ-ը կողմ է հարավկովկասյան 3 երկրների, Թուրքիայի և Իրանի հետ այս մեխանիզմին, որը, ի դեպ, ամենևին էլ նոր չէ։ Սա պարզ է դառնում նաև ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակից, որտեղ Բայդենն ասել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության և տարածաշրջանային այլ ձևաչափերի օգնությամբ։ «3+3» ձևաչափը բխում է այն պետությունների շահերից, որոնց նպատակն է, խոշոր հաշվով, Եվրոպան և ԱՄՆ-ը այս տարածաշրջանից դուրս թողնելը։ Սակայն, քանի որ այս տարածաշրջանային մեխանիզմը չի բացառում Մինսկի խմբի աշխատանքը, ապա, կարծում եմ, որ դրանով էլ պայմանավորված՝ այն ունի ԱՄՆ-ի աջակցությունը։ Հիշեցնեմ, որ պաշտոնապես այս ձևաչափի վերաբերյալ իր վերապահումն է հայտնել միայն Վրաստանը, իսկ հայկական կողմից պաշտոնական որևէ վերապահում չի հնչեցվել։ Եթե Հայաստանից պաշտոնական դիրքորոշում չկա, որ ունենք վերապահում, ուրեմն՝ մենք չունենք վերապահում։ Սա պարզ է»։

Քաղաքագետի կարծիքով, թե որքանով պահանջարկված կմնա Մինսկի խմբի համանախագահությունը, դա կախված չէ Հայաստանից, ուստի հիմա տարածաշրջանային նոր ձևաչափի ստեղծումը ևս կախված չի լինելու Հայաստանի կամքից, քանի որ Հայաստանը զրկված է սուբեկտայնությունից ու որևէ որոշման կայացման վրա ինչ-որ կերպ ազդելու մեխանիզմ չունի։ «Հայաստանը չունի սուբյեկտայնություն, որով կարողանա ազդեցություն ունենալ տարածաշրջանում վերադասավորումների վրա, չունենք արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն, ռազմավարություն։ Մեզ համար անգամ խիստ առանցքային հարց համարվող Սյունիքի հետ կապված լուծումների հարցում հայկական շահից բխող դիրքորոշում չենք կարող պարտադրել կամ թելադրել։ Որևէ բան չի՛ բանակցվում՝ հաշվի առնելով Հայաստանի շահը, ընդհակառակը՝ ամեն ինչ գնում է մեր կորուստների հաշվին, մենք ոչ մի բան չենք վերցնում, միայն տալիս ենք. տալիս ենք մեր տարածքն օտարերկրյա պետությանը, որ օգտագործի, բայց թե դրա դիմաց ի՞նչ ենք ստանում, չեմ կարող ասել։ Թուրքիան հիմա մեր տարածքների հաշվին ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը, իսկ այս հարցում ԱՄՆ դիրորոշումը միարժեքորեն հասկանալն էլ շատ բարդ է։ Բարդ է, որովհետև ԱՄՆ-ը հիմա ունի ռազմավարական թիվ մեկ մրցակից՝ դա Չինաստանն է, և կարծում է, որ չի՛ կարող, այդ թվում՝ Իրանի հետ այս մրցակցության մեջ մտնել, հետևապես, երբ ունես գերնպատակ, գալիս են այլ առաջնահերթություններ, հետևապես՝ ԱՄՆ-ը կաջակցի այնպիսի ձևաչափերի, որոնք կնպաստեն Չինաստանի ազդեցության նվազմանը, իսկ քանի որ Թուրքիան կարող է ազդել Չինաստանի արագ զարգացման վրա, ուստի ԱՄՆ-ը կարող է դա հաշվի առնել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular