ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի «աղվան»-ական գործարքները․ ինչպե՞ս փչացնել ժողովրդի ընտրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս պահին մի մտածմունք ունեն՝ ամեն գնով ապահովել հաղթանակը ՏԻՄ ընտրություններում։ Եվ այդ նպատակին հասնելու համար չեն խորշում որևէ ապօրինությունից ու անբարոյական քայլերից։ Հոկտեմբերի 17-ի ընտրությունները լավ հնարավորություն էին Փաշինյանի ենթադրյալ կողմնակիցների ու արբանյակ կուսակցությունների համար՝ հասկանալու իրենց իրական արժեքը ՀՀ գործող իշխանությունների մոտ։ Գյումրիում քաղաքային իշխանությանը փայ մտնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» հիմա էլ անցել է Մեղրիի ընտրությունների արդյունքները յուրացնելուն։

Թեև հաղթանակը Մեղրիում տարել էր «Հանրապետություն» կուսակցությունը, որի առաջնորդ Արամ Սարգսյանն առիթը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանին քծնելու և աջակցելու համար, Փաշինյանը մտադիր է այդ հաղթանակն էլ խլել մոլեռանդ ջատագովների ձեռքից։ Մեղրիում «Հանրապետությունը»-ը ստացել է 6 մանդատ։ ՔՊ-ն ստացել է 5, Ազատական և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատներ։ Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում բանակցություններով ստանալ քաղաքապետի պաշտոնը իրենց թիմակցի համար։ Իսկ դատախազությունը քրեական գործ է հարուցել Մեղրիում հաղթած թեկնածուի՝ Բագրատ Զաքարյանի դեմ։

Մեկ այլ խայտառակ իրավիճակ էլ ստեղծվել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Առաջադրվել են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն նախկին հանրապետական Էդգար Փարվանյանն է, և «Եղիազարյան» դաշինքը՝ գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ։ Ապարանում լուրեր են շրջանառվում, որ այստեղ էլ խառն է Ավինյանի մատը։ Թե՛ Փարվանյանը, թե՛ Եղիազարյանը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմներն են։ Հովսեփյանը, որը ջերմ կապեր ունի Տիգրան Ավինյանի հետ, ներկայումս կալանավորված է ահռելի յուրացումների մեղադրանքով։ Ըստ այդմ, գործող իշխանությունը դեմ չէ նրան ազատ արձակել, եթե Աղվան Հովսեփյանն իր կապերն օգտագործի և քաղաքապետի ընտրություններում հաղթի «Քաղաքացիական պայմանագիրը»։

Դավիթ Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular