ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաքարն ամենաէժան եւ օրինական թմրանյութն է. դիետոլոգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

News.am-ը գրում է․

Շաքարը կարելի է կոչել ամենամատչելի, ամենաէժան եւ միաժամանակ` օրինական թմրանյութը, պնդում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Շաքարը, նրա խոսքով, ոչ պակաս կախվածություն է առաջացնում, քան իսկական թմրանյութերը:

Որքան ավելի են մարդիկ շաքար օգտագործում, այնքան ավելի են դրա ցանկությունն ունենում, եւ արտադրողները, հասկանալով դա, այն ավելացնում են բոլոր մթերքներին, նույնիսկ մանկական յոգուրտներին, կետչուպներին, մսային պահածոներին եւ մի շարք այլ մթերքների, որոնց պարունակության մեջ շաքարի առկայության մասին մենք նույնիսկ չենք կռահում: Բնականաբար, շատ շաքար կա նույնիսկ «բնական» հյութերում եւ գազավորված ըմպելիքներում: Դա մեզ ստիպում է ձգտել հենց այդ մթերքներին:

Վարդանուշ Պետրոսյանը նշել է, որ շաքարը մարդկանց մոտ քիմիական կախվածություն է առաջացնում, ճիշտ ինչպես թմրանյութերը: Եթե մարդը սովոր է շաքար պարունակող մթերքներ օգտագործել եւ հանկարծ հրաժարվում է դրանցից, նրա մոտ գլխացավ է սկսվում, տրամադրությունը վատանում է, ուժերի պաշարը սպառվում է, որեւէ բան անելու մոտիվացիա եւ ցանկություն չի լինում: Առանց շաքարի օրգանիզմն իրեն վատ է զգում, մտածողական կարողությունները սկսում են տուժել, դժվար է լինում կենտրոնանալ: Մարդը նման վիճակում սկսում է տանը որեւէ քաղցր բան փնտրել եւ չգտնելով, չի ալարում նույնիսկ խանութ գնալ շոկոլադի հետեւից:

Այդ ամենը, դիետոլոգի խոսքով, լիովին հստակ պատկեր է այսպես կոչված ջարդվածության զգացողության, եւ խոսքն այստեղ ոչ այնքան սովորության մասին է, որքան ֆիզիկական կախվածության, որ առաջացնում է շաքարը: Հարցն այն է, որ շաքարը գործում է թմրանյութի նման. ուղեղում դրա ազդեցության տակ սկսում են հաճույքի հորմոններ արտադրվել, եւ կյանքը սքանչելի է դառնում: Բայց երբ մարդը դադարում է շաքար ուտել, դիետիկների խոսքով, կյանքը ասես սեւ-սպիտակ է դառնում:

Բարեբախտաբար, եթե մարդը մի որոշ ժամանակ շաքար չի ուտում, «ջարդվածության զգացողությունը» անցնում է եւ նա այլեւ քաղցր չի ցանկանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular