ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ովքե՞ր կլինեն Թովմաս Շահվերդյանի մրցակիցները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 5-ին, ինչպես մի շարք համայնքներում, Աշտարակ քաղաքում եւս, որը վերջին փոփոխություններով խոշորացվեց, կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ։ Արդեն հայտնի է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը։ Ու թեեւ նախորդ անգամ՝ 2016 թվականին, նա քաղաքապետ էր ընտրվել նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի աջակցությամբ, իշխանափոխությունից հետո հասցրել է դառնալ նաեւ գործող իշխանությունների «սրտի թեկնածուն»։

Մենք գրել էինք, որ Շահվերդյանն Արագածոտնի արդեն նախկին մարզպետի՝ Դավիթ Գեւորգյանի հետ ուներ ջերմ հարաբերություններ, նրան ֆինանսապես աջակցում էր, Գեւորգյանն էլ լոբբինգ էր անում, որ ՔՊ-ի ցուցակը Շահվերդյանը գլխավորի։ ՔՊ-ն հոկտեմբերի 27-ին հայտարարեց, թե ում է պատրաստվում առաջադրել տեղերում համայնքապետերի թեկնածու։ Դրա հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Դավիթ Գեւորգյանն անսպասելի ազատվեց մարզպետի պաշտոնից, եւ նրա փոխարեն մարզպետ նշանակվեց Ռազմիկ Պետրոսյանը։ Ըստ որոշ լուրերի՝ մարզպետն Աշտարակի քաղաքապետի հետ որոշ տարաձայնություններ է ունեցել: Հիմա պետք է գործող քաղաքապետը հարաբերություններ հաստատի արդեն նոր մարզպետի հետ, ով ծնունդով Ապարանից է` տարիներ առաջ Ապարանի քաղաքապետն է եղել։

ՔՊ-ն եւ անձամբ Թովմաս Շահվերդյանն Աշտարակում կմրցեն եւս երկու քաղաքական ուժերի՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության եւ Դաշնակցության հետ։ «Հայրենիք» կուսակցության ցուցակը կգլխավորի Ազատ Զաքարյանը, որն Աշտարակի ավագանու անդամ է, իսկ ՀՅԴ-ի ցուցակը՝ Կարապետ Առաքելյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular