Բժիշկ Կոմարովսկին նշել է COVID-19-ի և գրիպի հիմնական տարբերությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆria.ru-ն գրում է, որ բժիշկ Կոմարովսկին ասել է, որ անհնար է տարբերակել COVID-19-ը գրիպից առանց հետազոտության: Չկա գրիպի որևէ ախտանիշ, որը չհայտնվի կորոնավիրուսի մեջ, հետևաբար, անհնար է տարբերակել երկու վարակները առանց համապատասխան հետազոտության: «Չկա ոչ մի ախտանիշ, որը միայն գրիպով լինի և երբեք չլինի կորոնավիրուսային վարակի հետ»,- ասել է նա։Բժիշկը որպես օրինակ բերել է կորոնավիրուսի տարածված ախտանշանները՝ հոտի և համի կորուստը։ Նրանք, ըստ բժշկի, կարող են հայտնվել նաև գրիպի դեպքում։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վարակման սկզբնական փուլում երկու վիրուսներն էլ գրեթե նույնն են։
«Կորոնավիրուսի դեպքում սկզբունքորեն հատկանշական է, որ հիվանդության ընթացքի երկրորդ շաբաթում կարող է լինել վիճակի կտրուկ վատթարացում»,- ասել է Կոմարովսկին։