Պետության դեմքը․ ի՞նչ են նշանակում գերբերի վրայի սիմվոլները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
naked-science.ru-ն գրում է, որ ասա թե ո՞րն է քո զինանշանը, և ես կասեմ, թե ով ես դու. այսպես կարելի է բնութագրել հերալդիստների փիլիսոփայությունը: Գերբի սիմվոլիկայի ընտրությունը վերաբերվում են տագնապալի, գրեթե ֆանատիկորեն:Սակայն դա չի փրկում ոմանց ցավալի սխալներից: Ի՞նչ են նշանակում Ռուսաստանի, մյուս խոշոր տերությունների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրների պետական խորհրդանիշները: Հասկանանք․ հերալդիկան պատմության ենթաբաժին է, և ոչ միայն ուսումնասիրում է գերբերը, այլ նաև դրանց օգտագործման ավանդույթներն ու պրակտիկան: Ոչ բոլորը գիտեն, բայց գերբերի կառուցվածքն ու տարրերը հիմնված են նույն սկզբունքների վրա, որոնց արմատները գալիս են միջնադարից՝ առաջին և երկրորդ խաչակրաց արշավանքների միջև ընկած ժամանակահատվածներից (1120-1150): Չնայած գերբերին հաճախ պատկերվում են կենդանիներ և բույսեր, և դա, կամա թե ակամա, վերաբերում է մեր հեռավոր նախնիների տոտեմիզմի գաղափարին, երբ որոշակի կենդանի, տարր կամ բույս համարվում է նախահայր իսկ ոմանք անգամ ցեղի գլուխ, բայց գերբերի տեսքը ինքնին սովորաբար կապված է 11-րդ դարի վերջի և 12-րդ դարի սկզբի ռազմական տեխնիկայի փոփոխությունների հետ: Ասպետները սկսել են սաղավարտներ կրել, որոնց հետևում ոչ մի դեմք չի երևում, իսկ ռազմի դաշտում չափազանց կարևոր է ճանաչել ընկերներին և թշնամիներին: Այստեղից էլ գալիս է ավանդույթը՝ վահանը զարդարել նույնականացման նշաններով: Դրանք պետք է լինեին պարզ և հեշտությամբ ճանաչելի: Աստիճանաբար մշակվել են այդ նշանները գրելու կանոնները:
Ահա հենց այդպես էլ հայտնվել է հերալդիկ լեզուն: Այն հատուկ նկարագրական ծածկագիր է, որն ընդունվել է Արևմտյան Եվրոպայի մշակույթում ՝ զինանշանների և դրոշների վրա պատկերներ տեղադրելու և նկարագրելու համար: Ուստի դրանում յուրաքանչյուր խորհրդանիշ իր մեջ կրում է մի իմաստ՝ ճիշտ ինչպես չինարեն լեզվի հիերոգլիֆները: Փորձենք հասկանալ, թե դրանք ՞ինչ են նշանակում և ի՞նչ սխալներ կան։ Այդ տեսակետից երևի թե հետխորհրդային տարածքում առաջատարը Հայաստանն է։ Հայաստանի գերբը գեղեցկություն և հերալդիկայի սխալների միավորում է։ Դա հատկապես ամոթալի է այն տեսակետից, որ այդ փոքրիկ պետությունն ունի հազարամյակների հարուստ և շատ հին պատմություն:
Ոչ մասնագետների համար ամեն ինչ բավականին գեղեցիկ ու ներդաշնակ է թվում. ոսկե արծիվ ու առյուծ, որոնք իրենց առջև վառ գունավոր վահան են պահում: Գերբի մոտավորապես նույն պատկերը հաստատվել էր դեռ 1920 թվականին փլուզված Ռուսական կայսրության ավերակների վրա անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման արշալույսին: Ճիշտ է, նկարիչ Հակոբ Կոջոյանի պատկերում առյուծն ու արծիվն այդ տարիներին բաց բերան են ունեցել դուրս ցցված լեզուներով, իսկ այսօր առյուծի բերանն ու արծվի կտուցը փակ են: Ըստ հերալդիստների, դա խորհրդանշում է անօգնականություն:
Գերբի ներքևի ժապավենի վրա կարգախոս չկա, որը ի վերջո, ըստ նույն հերալդիկայի կանոնների անշուշտ սխալ է: Բացի այս ամենը գերբի ներքին հատվածում պատկերված թուրը շղթայված է: Չնայած գերբի նախնական տարբերակում թուրը ընդամենը մտցված է եղել շղթայի օղակներից մեկի մեջ: Դա խորհրդանշում է կռվելու անհնարինությունը: Բացի այդ, թուրը թաքնված է վահանի ետևում, ինչը նույնպես վատն է, որն է վախի արտահայտություն: Գոնե թրի սայրը պետք է երևար վահանի հետևից, որը չի երևում, իսկ դա նշանակում է, որ թուրը կոտրված է: Շղթան ինքնին նույնպես կոտրված է, բայց հերալդիկայում ամուր շղթան ժողովրդի միասնության նշան է: Ճիշտ է, մեկ այլ վարկածի համաձայն, ճեղքված շղթան մարմնավորում է ազատությունն ու անկախությունը:
Այս ամենին գումարենք Նոյի տապանի և Արարատ լեռան համաչափության խախտումը. այդքան մեծ նավը չի կարող երևալ լեռան լանջին: Հայկական տոհմերի զինանշանների ֆոնը միայն երկու գույներով է` կարմիր և կապույտ, մինչդեռ, ըստ հերալդիկայի կանոնների, լրացուցիչ տարրերի գույնը պետք է լինի նույնը, ինչ բնօրինակում է: Բացի դա գերբի վրա նկարված որոշ կենդանիներ նույնպես փոխվել են, ինչպես նաև խախտվել է դրանց դասավորությունը: Իսկ ահա անցյալ դարի սկզբի հայկական գերբը այլ պատկեր է: Կարելի է նկատել, որ այնտեղ նման սխալներ չկան: Առյուծն ու արծիվը բաց երախներով են, թուրը չի շղթայված և ամբողջությամբ տեսանելի է: Հայկական տոհմերի կենդանիները ևս այլ կերպ են տեղակայված:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը