ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք, Հանրապետական կուսակցությա՞ն, թե` մեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Կարեն Կրապետյանի` Հանրապետական կուսակցություն մտնելուն զուգահեռ հայտարարվեց, որ նրա հետևից 7000 մարդ ևս այդ կուսակցություն մտնելու դիմում է ներկայացրել, ճիշտն ասած, տարակույսս չկարողացա զսպել:
Բանն այն է, որ հասարակությունը, այդ թվում և ես` նրա անդամը, դժվարությամբ մարսեց այդ փաստը: Որքան էլ հասկանայինք, որ քաղաքականության մեջ զգացմունքայնությունը տեղ չունի, որ քաղաքականությունը պրագմատիկ քայլերի հաջորդականություն է: Հստակ գիտակցեինք, որ առանց իշխող կուսակցության աջակցության ու սատարման ոչ ոք չէր կարող այս երկրում էական բան փոխել ձևավորված–կարծրացած քաղաքական–տնտեսական հարաբերությունների մեջ, քանի որ բոլոր ոլորտներն իրենց խնդիրներով, իրենց լավով ու վատով գտնվում են իշխանական ուժի ազդեցության տիրույթում: Պետք է մտնես նրանց մեջ, այսինքն` նրանցից մեկը դառնաս, որ քեզ թույլատրվի անել այն գործը, որը դրել ես քո առաջ:
Սակայն այս մեղմացուցիչ «դեպք հանցանացը» նշելուց հետո անցնենք բուն թեմային:
Լա՛վ, իսկ ի՞նչ էր նշանակում այդ 7000 մարդու մուտքը կուսակցություն: Լա՛վ, դա՞ ինչի համար էր: Ընդ որում, երբ գիտենք, թե ովքեր են այդ 7 000–ը կամ ի՞նչ կազմակերպության մարդիկ են:
Հատկապես ամեն անգամ, երբ խոսք է գնում այդ 7000–ի մասին, չգիտես ինչու, խիստ պատկերավոր եմ պրոցեսը տեսնում: Աչքիս առաջ միանգամից մարդկային բազմություն է երևում, ու այս ողջ զանգվածը շարժվում է առաջ` որտե՞ղ ես, Հանրապետական կուսակցություն: Ու Մելիք–Ադամյան փողոցն եմ տեսնում: Փողոցը փակվում է այս մարդկանց` դեպի առաջ ձգվող մարտաշունչ մարմիններով:
Միամտություն է կարծել, թե Կարեն Կարապետյանը չգիտի, որ նման որոշումը` քաղաքական ինչ–որ ուժի անդամակցելը կամ հարելը, անհատական, խի՛ստ անհատական խնդիր է: Եվ եթե մարդիկ մի օր արթնանում ու միակամորեն նույն բանն են ցանկանում անել, նման դեպքեր լինում էին, ասենք, ԽՍՀՄ տարիներին: Այն էլ այն ժամանակ, երբ այդ երկրի ղեկավարը Իոսիվ Վիսարիոնովիչն էր: Կամ էլ մեր օրերում եթե նման բան է լինում, ապա լինում է, ասենք, Հյուսիսային Կորեայում: Ու նման մի քանի այլ երկրներում:
Նա անշուշտ գիտի: Բայց այդ դեպքում իմանալով ինչո՞ւ դա արեց կամ ինչո՞ւ թույլ տվեց, որ այլք անեն:
Մեկ պատասխան գոնե ես կարող եմ ունենալ: Արեց, որովհետև դա դուր կգար իրեն` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Կուսակցություն, որն իր կառավարման տարիներին հաճախ է հաստատել, որ համակրում է այն երկրների քաղաքական վարքագիծը, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք:
Իսկ այդ քայլը` 7000 մարդու մեկեն հանրապետականացնելը, դուր կգա՞ր հասարակությանը, ժողովրդին: Այս հարցը տվե՞լ է իրեն վարչապետը: Ավելի տեղին կլիներ այստեղ ասելը` գիտությունների դոկտորը: Կարծում եմ կմտածեր, որ հաստա՛տ ժողովրդին դուր չէր գա:
Հիմա` հարց. եթե դուր չէր գա, ապա ինչո՞ւ այդպես եղավ: Կամ ինչո՞ւ այդպես արեց:
Հիմա նրան` մեր վարչապետին, առավել ժողովրդի՞ կարծիքն է հուզում, թե առանձին վերցրած մեկ կուսակցության: Որքան էլ այն լինի Հանրապետական կուսակցությունը:
Եթե այդպես է, ապա ևս մեկ հարց, որն իրավունք ունենք տալու` հիմա դու մեր` ժողովրդի՞ վարչապետն ես, թե՞ Հանրապետական կուսակցության:
Հ.Գ. Բավականին ժամանակ է անցել արդեն, երբ այս ամենը տեղի է ունեցել: Կարելի էր ժամանակին գրել, կամ էլ չգրել: Ես որոշել էի երկրորդը: Բայց մի բան կար, այնուամենայնիվ, որ չթողեց ինձ հանգիստ: Ստիպեց խոսել այն մասին, ինչն զգում էի: Ի վերջո, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որտեղ, ինչպես վերևում էի ասում, զգացմունքայնությունը տեղ չունի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular