ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման միտք գեներացնելու համար յուրահատուկ տգետ պետք է լինել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության նախաձեռնությամբ Ամանորի տոնական օրերը կրճատվելու «ճանապարհին» են: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը: Այս տեսքով օրենքն ամբողջովին ընդունելու դեպքում ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Ընդդիմությունն առաջարկում է հանգստյան թողնել նաև հունվարի 2-ը, Մայր աթոռը՝ նաև հունվարի 5-ն ու 7-ը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, այս որոշումն օգուտի փոխարեն վնաս է տալու տնտեսությանը, իսկ պատասխանատուների հիմնավորումները ծիծաղ են առաջացնում:

Նա «Փաստի» հետ զրույցում հայտնել է, որ հստակ ոլորտներ տուժելու են այս որոշումից: Շեշտելով «երբեք չփոխել հինը, եթե հիմնավորված չէ նոր փոփոխության ավելի դրական լինելը» սկզբունքը՝ նա ընդգծեց. «Այո, վատ էր տասն օր տանը մնալը, ինչի պատճառները շատ են, բայց եթե այս ամենը հանգամանալից չի վերլուծվել, նոր փոփոխության առավելությունը հստակ չի ներկայացվել, չի կարելի այն ընդունել: Կան բազմաթիվ հիմնավորումներ, թե այս որոշումն ինչու ազդեցություն չի թողնելու տնտեսության վրա: Ամանօրին, ամեն դեպքում, ձևավորված ավանդույթներ գոյություն ունեն: Մարդիկ սննդի կուտակումներ են իրականացնում: Այս պարագայում դեկտեմբերին արդեն շատ ավելի քիչ կուտակում կիրականացվի:

Այսինքն, նշվածն ազդեցություն կունենա այս տարվա փակվող տնտեսության վրա: Այդուհանդերձ, սննդի կուտակումները բավարար կլինեն մարդկանց համար, ու մինչև հունվարի 10-15-ը աշխատանքի դուրս գալով՝ ոչ թե սնունդ կպատվիրեն սննդի օբյեկտներից ու ճաշարաններից, այլ իրենց տներից տարած սննդից կօգտվեն: Այդ օրերին հագուստի ու տնտեսական որևէ գնում չի կատարվի, միևնույն ժամանակ՝ մարզային, շրջանային ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսները խիստ անկում կգրանցեն: Իսկ թե որ ոլորտի վրա են հույսները դրել, հարց է: Մեծ հաշվով՝ նման միտք գեներացնելու համար յուրահատուկ տգետ պետք է լինել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular