ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյուս անգամ ուղղաթիռի մասին ե՞րբ կհիշեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբեմն տպավորություն է, թե ՔՊ-ական պատգամավորները պարզապես զբաղված են ընդդիմությանն ամեն հարցում հակադարձելով՝ առանց փաստարկների, առանց բովանդակային քննարկման, անկախ նրանից, թե ինչ թեմայի մասին է խոսքը: Ընդ որում, հաճախ հակադարձման մեթոդների մեջ խտրականություն չեն դնում ու, որպես կանոն, առաջնորդվում են «բա դուք...» սկզբունքով, ճիշտ երեխաների՝ բակային վեճերի նման՝ «сам дурак»:

Օրինակ՝ երբ մայիսի 12-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարեց Սև լճի տարածքում իրավիճակի լարման ու ադրբեջանցիների առաջխաղացման մասին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձեց «լղոզել» թեման. «Թող Վահե Հակոբյանը պանիկա չտարածի. թող ուղղաթիռից իջներ, ավտոմատը վերցներ, գնար տղաների կողքը կանգներ»։

Ընդ որում, հետո Վահե Հակոբյանի հայտարարության իսկությունը հաստատեց հենց Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, ուղղաթիռի թեման, ինչպես երևում է, շարունակում է ակտուալ մնալ Անդրանիկ Քոչարյանի համար։ Նա նույն համառությամբ օգոստոսի 10-ին ԱԺ-ում հարց ուղղեց Սյունիքի նախկին մարզպետին. «Ձեր ուղղաթիռը կա՞։ Կարո՞ղ եք ասել՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի համար օգտակար եղա՞վ այդ ուղղաթիռը, Սիսիանից վիրավորներ կարողացա՞վ տեղափոխել դեպի Երևան»։ «Ես երբևիցե չեմ ունեցել ուղղաթիռ, դա Պաշտպանության բանակի ուղղաթիռն է եղել»,- պատասխանել է Վահե Հակոբյանը։

«Փաստի» տեղեկություններով, Քոչարյանը շատ լավ տեղյակ է եղել, թե ինչ ուղղաթիռի մասին է խոսքը. դա զինված ուժերից ճշտելը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար ոչ մի բարդություն չէր ներկայացնում: Ընդհանրապես, տպավորություն է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական անդամներն ու մասնավորաբար այդ հանձնաժողովի նախագահը երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղված են բացառապես հանձնաժողովի փոխնախագահ չընտրելով կամ ընդդիմադիրներին հակադարձելով: Հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվում ամեն շաբաթ, տեսնենք՝ ուղղաթիռի թեման հաջորդ անգամ երբ նորից կբարձրացնեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular