Ծանոթ ու միարժամանակ անհայտ … դիտախողովակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴիտախողովակը (մոնոկուլյար, աստղադիտակ, ռուսերեն Подзорная (зрительная) труба) օպտիկական դիտարկման սարք է: Այն լայնորեն օգտագործվում է լանդշաֆտը և աստղային երկինքը ուսումնասիրելու, կենդանիներ և թռչուններ դիտելու համար, ինչպես նաև օգտագործվում է տարածքը պարեկելու և փրկարարական գործողությունների համար:
Ոչ ոք հստակ չգիտի, թե երբ է հորինվել առաջին մոնոկուլյարը: Հայտնի է միայն, որ նույնիսկ մեր դարաշրջանից առաջ շումերները, եգիպտացիները, հույները և մայաները փորձել են այնպիսի սարք ստեղծել, որը կօգնի խոշորացնել իրերը: Մոնոկուլյարը ամենավաղ հնագույն օպտիկական գործիքներից մեկն էր: Հին հռոմեացիները նկատել են ջրով լի անոթի միջով անցնող լույսի ճառագայթների շեղումը: Նրանք փորձել են կրկնել այդ էֆեկտը նպատակ ունենալով պատկերը մեծացնել ապակուն որոշակի ձև տալով: Այդպես հայտնվել են ոսպնյակները:
Մոնոկուլյարի ստեղծման պատմությունից հայտնի է, որ 13-րդ դարում անգլիացի ֆրանցիսկյան վանական Ռոջեր Բեկոնն էր փորձեր կատարում ուռուցիկ ոսպնյակների հետ դրանք զուգակցելով գոգավոր հայելիների հետ: Բեկոնի դիտարկումները նրան դրդել են տալ մոնոկուլյարի, կամ աստղադիտակի նախատիպի նկարագրությունը դեռ 1268 թվականից: 1509 թվականին մեծ գյուտարար, նկարիչ, գիտնական և գրող Լեոնարդո դա Վինչին է մշակել երկու ոսպնյակներով աստղադիտակի առաջին մանրամասն գծագիրը, որտեղ հստակ պատկերված են ճառագայթների անցման ուղին դրանց միջով: Նա նաև հայտնագործել է ոսպնյակներ հղկող մեքենան: Սակայն այդ տարիներին նրա աշխատանքները գործնական կիրառություն չեն գտել: Մի փոքր ուշ ՝ 1558 թվականին, իտալացի Ժանբատիստա դելլա Պորտան իր «Բնական մոգություն» գրքում մանրամասն նկարագրել է ուռուցիկ ոսպնյակների օգտագործումը առարկաները մեծացնելու համար, իսկ գոգավորները հեռուն ցույց տալու համար: Ժանբատիստայի մոնոկուլյարը այնքան էլ հզոր չի եղել, օրինակ, աստղային երկինքը դիտելու համար: Գիտնական Գալիլեո Գալիլեյը նույնպես սկսել է հետաքրքրվել աստղադիտակի ստեղծմամբ 17-րդ դարի սկզբին: Շուտով նա ստեղծել է այն: Դա տեղի է ունեցել 1608 թվականին: Նա եղծել է աստղադիտակ-մոնոկուլյար: Այդ գյուտի օգնությամբ Գալիլեյը կատարել է իր ամենամեծ հայտնագործությունները, որը շրջել է մարդկության աշխարհայացքը: Աստղադիտակը հնարավորությունէ տվել նրան դիտել երկնային մարմինները, որի արդյունքում նա հայտնաբերել է Արեգակի, Յուպիտերի և նրա արբանյակների բծերը և Ծիր Կաթին համաստեղության մի քանի աստղեր: 1624 թվականին Գալիլեյը առաջինն է սկսել աստղադիտակների մասսայական արտադրությունը: Ցավոք, սարքի պիտանելիության ժամկետը կարճ է եղել այն պատճառով, որ խողովակը պատրաստված է եղել թղթից, և դրանից ոսպնյակները հաճախ դուրս ընկնելիս են եղել: Չնայած այդ ակնհայտ թերություններին, Գալիլեյի աստղադիտակները ժամանակին օգտագործվել են ամբողջ Եվրոպայում, հատկապես ճանապարհորդելիս: Պետք է նաև նշել, որ Գալիլեյն առաջինն է երկու մոնոկուլյարներ միացրել իրար և ստեղծել առաջին հեռադիտակը: Ներկայումս աշխարհում ավելի տարածված են ոչ թե մոնոկուլյարները այլ բինոկուլյարները, այսինքն հեռադիտակները: Այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ աստղադիտակները սովորաբար հենց մոնոկուլյարներ են, այսինքն դիտախողովակներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը