ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստանյութը չբերության չի տանում, չիպ չի, պատվաստվելուց հետո էլ հարս կտանեն. «կարելին» և կատեգորիկ «չի կարելին». բժշկի խորհուրդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան, «Քովիդ» կենտրոնի վարակաբան Մկրտիչ Մխիթարյանն է:

Բժիշկ Մխիթարյանը շուրջ 11 տարի ուսանել և աշխատել է Մոսկվայում, 2020 թվականին ՌԴ իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է երկու շքանշանների:

Մկրտիչ Մխիթարյանը նշել է.

  • Կորոնավիրուս տերմինն առաջին անգամ հիշատակվել է 1968 թվականին:
  • Այսօր արդեն գոյություն ունեն կորոնավիրուսի 43 տեսակներ, 2 ենթաընտանիքներ և 7 տեսակներ, որոնք մարդու համար կարող են վարակիչ լինել: 100-ից ավելի շտամներ կան, բայց դրանցից Դելտա շտամն ագրեսիվ բնույթ ունի:
  • Դելտա շտամի սիմպտոմը նման է սովորական ORV-ի նշաններին՝ հարբուխ, բարձր ջերմություն, մկանային ցավեր և գլխացավեր:
  • Միանշանակ է՝ պետք է անպայման պատվաստվել:
  • Բնակչության նվազ պատվաստված լինելը հանգեցնում է վարակելիության և մահվան մեծ թվի:
  • Բացի ջերմիջեցնող դեղամիջոցներից, հիվանդության առաջին 7 օրվա ընթացքում այլ դեղամիջոցներից պետք է խուսափել, հակաբիոտիկները կատեգորիկ հակացուցված են:
  • Հակաբիոտիկները որևէ կապ չունեն կորոնավիրուսի բուժման հետ, դրանք իջեցնում են մարդու իմունիտետն այն ժամանակ, երբ դա չի կարելի:
  • Վարակվածության առաջին 7 օրերի ընթացքում դեղամիջոցներով, ներարկումներով միջամտելը սխալ է, միջամտել պետք է միայն բժշկի ցուցումով, երբ նա տեսնում է, որ թոքաբորբն ագրեսիվ ընթացք ունի:
  • Իմունային համակարգը պետք է բարձրացնել ճիշտ սննդակարգի, բնական միջոցներով՝ հյութերի և այլն:
  • Պատվաստումների նվազ քանակն ու Հայաստանի բնակչության պասիվությունը պայմանավորված է ոչ պատշաճ իրազեկված լինելով:
  • Մարդկանց հետ պետք է խոսել, բացատրել, իրազեկել:
  • Միջին վիճակագրական տվյալներով՝ պատվաստված մարդիկ ավելի թեթև են տանում վարակը, քան չպատվաստվածները:
  • Այնպես, ինչպես մեր հանրությունն է կրում դիմակները՝ նոնսենս է, եթե դիմակը չի փոխվում 2-3 ժամը մեկ, ապա դրա կրումը բացարձակ անիմաստ է:
  • Բաց տարածքում, բացարձակ մենակ քայլելիս դիմակ կրելը ևս անիմաստ է:
  • Միֆեր են, որ պատվաստանյութը բերում է չբերության:
  • Պատվաստանյութը չիպ չի, պատվաստվելուց հետո հարս կտանեն… դրանք հորինված կեղծ միֆեր են:
  • Խուճապը, տագնապի զգացումը կորոնավիրուսի դեպքում միայն բացասական էֆեկտ են ունենում, խորացնում են հիվանդությունը:
  • Քաղաքացուն այնքան պետք է իրազեկել, որ ինքնակամ գնա պատվաստվելու:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular