ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուբանի հայերը մշակում են երիտասարդական վարքագծի կանոնագիրք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

yugopolis.ru-ն գրւմ է, որ Արմավիր քաղաքում Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի երիտասարդական կոմիտեի նիստերի քննարկման առարկան հասարակության մեջ ժամանակակից երիտասարդության պահվածքն է եղել։ Ինչպես նշել են հանդիպումների մասնակիցները, այսօր ամենաթողության գաղափարները ժողովրդականություն են վայելում մատաղ սերնդի ներկայացուցիչների շրջանում անկախ ազգությունից, նկատվում է ազգային ավանդույթների անտեսման միտում, չկա պատշաճ հարգանք մեծերի նկատմամբ, հասարակական վայրերում պահվածքը դարձել է սադրիչ, երեխաների և կանանց աչքի առաջ խոսում են անպարկեշտ և այլն։

Քանի որ նման դրսևորումների որոշ փաստեր կան նաև Կուբանի հայ երիտասարդության շրջանում, առաջարկով հանդես է եկել Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության շրջանային բաժանմունքի առաջին տեղակալ Գրիգորի Կարապետյանը, որն է ստեղծել հայ երիտասարդների վարքագծի կանոնագիրք։ Այդ առաջարկին առաջինն արձագանքել են Արմավիրի հայ համայնքում։ Այնտեղ Հայ ազգային մշակույթի կենտրոնի տարածքում արդեն տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ տեղի բուհերի ուսանողների ներգրավմամբ։ Արմավիրի Հայերի միության  երիտասարդական կոմիտեի ղեկավար Մարատ Բաղրամյանի խոսքով, թեման մեծ արձագանք է առաջացրել արմավիրցի երիտասարդների մոտ, ովքեր հույս ունեն, որ Կրասնոդարի երկրամասի այլ քաղաքների և շրջանների երիտասարդական կազմակերպությունները նույնպես կմիանան նման քննարկումներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular