ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ծրագրի լոկոմոտիվ պետութունը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ. ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում:

Թուրքիայի նախագահը «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին, և, որ ներկա պահին շարունակվում են բանակցությունները «3+3» հարթակի (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) ձևավորման շուրջ:

Կրկին մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում կրկին նույն թեմայով քննարկումներ են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ` Սերգեյ Լավրովի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպմանը «տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Թե որքանո՞վ է հեռանկարային «3+3 »ձևաչափի իրագործումը, ի՞նչ կտա այն Հայաստանին և, ի վերջո, Հայաստանը մասնակցելո՞ւ է տարածաշրջանային գործընթացներին, թե՞ շարունակելու է պասիվ դիտորդի կարգավիճակում մնալ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նախ արձանագրեց.

«Հայաստանի կարգավիճակը և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում ներկայացվածությունն այնպիսին է, որ Հայաստանը որոշում ընդունող չէ և, ըստ էության, Հայաստանը դիտորդ է այն պրոցեսների, որոնք վերաբերում է նաև հենց իրեն: Այնպես որ, ակնկալել Հայաստանի դիրքորոշումը կամ դրանով պայմանավորել այդ պրոցեսների ընթացքը, իմ կարծիքով, սխալ կլինի»:

Թուրքագետը նաև հավելեց, որ տարածաշրջանային գործընթացները մեծ բանակցությունների արդյունքն են, և պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում, շաղկապված են այլ կոնֆլիկտների հետ, ինչը Հայաստանի համար շահեկան չէ:

«3+3» ձևաչափին անդրադառնալով՝ Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց.

«Պետք է ֆիքսենք, որ դա թուրքական ծագիր է, որ մեկնարկել էր դեռ 2008 թվականին, և, որ Թուրքիան դրանով հասնում է իր նպատակին: Այսինքն՝ այդ ծրագրի լոկոմոտիվ պետությունը Թուրքիան է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. թուրք-ադրբեջանական շահեր, իրենց համար առաջնայնություն ունեցող խնդրիների լուծում և այլն: Իսկ կոմունիկացիաների բացումը, կարելի է ասել՝ տնտեսական շղարշն է, բայց թե դրա տակ ի՞նչ քաղաքական հետևանքներ կան՝ արդյո՞ք դրա տակ կա Սյունիքի միջանցքի գաղափարը, Արցախի ճանաչումը՝ որպես Արդբեջանի մաս և այլն, ժամանակը ցույց կտա: Ես թերահավատ եմ, որ թուրքական ծրագրերում կարող են լինել հայաստանանպաստ կամ հայանպաստ լուծումներ:

Պետք է ֆիքսենք նաև, որ այս բարդ իրավիճակում, երբ Ռուսաստանի դիրքերն անհամեմատ ավելի թուլացել են այս տարածաշրջանում և համաշխարհային զարգացումներում, սա կարող ենք համարել նաև ինչ-որ առումով զիջում, որովհետև Ռուսաստանը, փաստորեն, համաձայնում է թուրքական ծրագրին և իր գործընկեր Հայաստանին նույնպես հորդորում է համաձայնել:

Եթե պատկերավոր ասենք՝ պրոցեսները գնում են շատ արագ, և մենք այդ պրոցեսներին ուղղակի փորձում ենք հասնել առանց մասնակցություն ունենալու որոշումներ ընդունելու մեջ: Մենք վազում ենք ընթացող գնացքի հետևից, որը վարում են մեր թշնամի երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular