ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում ավելի քան 7 միլիարդ պատվաստում է կատարվել կորոնավիրուսի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել Է 7 միլիարդը: Դրանց ավելի քան կեսը բաժին է ընկնում երեք երկրների՝ Չինաստանին (2,3 միլիարդ), Հնդկաստանին (1,1 միլիարդ) և ԱՄՆ-ին (0,4 միլիարդ), վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները պաշտոնական հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների վիճակագրության հիման վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այս պահին մարդկանց ներարկվել է «Քովիդ-19»-ի դեմ 7,001 միլիարդ դաղաչափ պատվաստանյութ: Որոշել, թե մոլորակի վրա քանի մարդ է անցել պատվաստման լրիվ բուժընթացը, առայժմ հնարավոր չէ, քանի որ շատ երկրներ հայտնում են միայն քովիդի դեմ պատվաստանյութերի հավաստագրված դեղաչափերի քանակի մասին և կատաված պատվաստումների թիվը:

Ըստ որում աշխարհում պատվաստման տեմպերը նվազում են. պատվաստումների նախորդ մեկ միլիարդը կատարվել է 29 օրում, իսկ նոր մեկ միլիարդին հասնելու համար պահանջվել է 37օր: Արաբական Միացյալ Էմիրություններում և Մալթայում արդեն պատվաստված է բնակիչների ավելի քան 90 տոկոսը: Իսկ այնպիսի պետությոններում, ինչպիսիք են Պորտուգալիան, Կուբան, Չիլին, Իսլանդիան, Կամբոջան, Կատարը, Իսպանիան, Սինգապուրը, Բրունեյը և Հարավային Կորեան արդեն թեկուզեւ մեկ բաղադրիչով է պատվաստվել բնակչության ավելի քան 80 տոկոսը:

Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 50,9 միլիոն լրիվ ցիկլի պատվաստում, իսկ առաջին բաղադրիչով պատվաստում են կատարել 56,8 միլիոն անգամ: Ըստ որում երկրում քովիդի դեմ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կազմում է 46,8 տոկոս:

Աշխարհում շրջանառության մեջ են գտնվում կորոնավիրուսի դեմ տասնյակից ավելի պատվաստանյութեր, այդ թվում ռուսական «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթը», «Էպիվակկորոնան» և «Կովիակը», Միացյալ Նահանգների Pfizer կոնցեռնի և վերջինիս գերմանական գործընկեր BioNTech-ի, AstraZeneca անգլո-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի, Չինաստանի Sinovac և Sinopharm ընկերությունների պատրաստուկները, հնդկական Covaxin-ը, ինչպես նաև ԱՄՆ-ի Moderna և Johnson & Johnson մշակողների արտադրանքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular