ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը բացահայտում է Փաշինյանի սուտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ինչպես և խոստացել էր, ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում բացահայտել է պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստերը։ Սաղաթելյանը նշել է, թե պատերազմի օրերին ՀՅԴ ներկայացուցիչների հետ երկու փակ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվս երկու անգամ էլ նա հանդիպել է արտախորհրդարանական ուժերի կազմում։ ՀՅԴ ներկայացուցչի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ներկայացրել է, որ ունենք կորուստներ, կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը և մարտեր են ընթանում Հադրութի մոտակայքում:

«Ես իրեն ընդհատեցի և ասեցի, որ Հադրութը հանձնված է, նա ինձ հակաճառեց, թե որտեղից այդ տեղեկությունը, ես ասել եմ, որ այդ տեղեկությունը հստակ է: Մոտ կես ժամ անց նա իրեն բերված մի զեկույց կարդաց, որ իբր Հադրութում մարտեր են ընթանում: Այդ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ եթե հաղթենք, բոլոր դափնիները քոնն են, բայց եթե պարտվենք միակ մեղավորը դու ես: Նաև այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է զոհերի իրական թիվը, որը տարբեր էր հայտարարված թվից»,- պատմել է Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով` հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ Փաշինյանը ասել է. «Ես ունեմ առաջարկ պատերազմը կանգնեցնելու և դրա գինը հետևյալն է` 5+2 շրջան հանձնելով հնարավոր է պատերազմը կանգնեցնել, ու շարունակեց, որ այլ ելք չկա, հնարավոր չէ ռազմաճակատում բեկում մտցնել, ես հարցրեցի` գոնե կարգավիճակի հարց կա, ինքը ասաց, որ չէ, չկա: Ես ասել եմ, որ դու փաստորեն 23 օր «հաղթելու եմ» ասելուց հետո գնում ես ստորագրես կապիտուլյացիայի փաստաթուղթ և երկիրը կանգնեցրել ես աղետի առաջ»:

ՀՅԴ ներկայացուցչի այս բացահայտումներից հետո կարելի է հստակ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Հայաստանի Հանրապետությունը տարել է պարտության, ժողովրդից թաքցրել իրական վիճակը, խաբել կորուստների մասին, և հետո էլ փորձել է պատասխանատվությունը բարդել քաղաքական ուժերի վրա։ Մինչդեռ պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն հենց ինքն է, որ կա։ 

Արմեն Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular