Ճանապարհը ՈւՀԱ-ից մինչև շոումեն. Միխայիլ Գալուստյանը 42 տարեկան է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtvcenter.ru-ն գրում է, որ հայտնի շոումեն, կատակերգակ, դերասան և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը 2021 թվականի հոկտեմբերի 25-ին դարձել է 42 տարեկան։ Նրա կենսագրությունը շատ հետաքրքիր է և լի ամենաանհավանական իրադարձություններով։ Մենք հավաքել ենք ամենահետաքրքիր փաստերը այս արտասովոր մարդու կյանքից։
Գալուստյանը ծնվել է Սոչիում, 1979 թվականին, հասարակ խորհրդային ընտանիքում. հայրիկը եղել է խոհարար, մայրիկը` վնասվածքաբան: Ծնողներն իրենց որդուն անվանել են հայկական Նշան անունով ի պատիվ պապիկի։ Արդեն երբ տղան սկսել է հետաքրքրվել ՈւՀԱ-ով, ընկերների համար դժվար էր արտասանել այս անսովոր անունը, և նրանք սկսել են նրան Միշա անվանել: Գալուստյան ազգանունը թարգմանվում է որպես «բարի գալուստ»։ Միշան գլխին երկու գաղթ ունի, հայերն ասում են, որ այդպիսի մարդկանց Աստված երկու անգամ է համբուրել։ Մայրը 6 տարեկանում որդուն տարել է տիկնիկային թատրոնի թատերական արվեստի խմբակ, իսկ խստապահանջ հայրը ձյուդոյի խմբակ։ Նրա առաջին դերը բեմում եղել է Վինի Թուխը։ 13 տարեկանից Միշան սկսել է գումար վաստակել որպես սանիտար աշխատելով շտապ օգնությունոմ, որտեղ աշխատում էր մայրը։ Մի անգամ այնտեղ էլ նա իր ձախ ձեռքին գիպս է դրել, որպեսզի ռուսերենի ստուգողականը չգրի։ Երբ խաբեությունը բացահայտվել է, աշակերտը նկատողություն է ստացել ստուգողականից խուսափելու համար, բայց միևնույն ժամանակ որպես հնարամիտ միտք ունեցող հրավեր է ստացել տեղական ՈւՀԱ-ի թիմից։ Գալուստյանը մի քանի մասնագիտություն է սվորել․ բժշկական ուսումնարան, հասցրել է նույնիսկ բուժակ-մանկաբարձ աշխատել, բայց հետո որոշել է երկրորդ կրթություն ստանալ և սովորել է Սոչիի զբոսաշրջության և առողջարանային բիզնեսի ինստիտուտում։ Իսկ երբ արդեն տեղափոխվել է Մոսկվա, ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը։ Հեռուստատեսություն նրան հրավիրել է Գարիկ Մարտիրոսյանը «Наша Russia» հաղորդմանը։ Դրանից հետո շոումենի վարկանիշը սկսել է գերազանցել է անգամ Comedy Club-ին։ Միխայիլ Գալուստյանը նկարահանվել է գրեթե երկու տասնյակ շատ հայտնի ֆիլմերում, թողարկել է 4 հեղինակային հոլովակ։ Մանուկ հասակում նա ավարտել է երաժշտական դպրոցը, դաշնամուր է նվագել և ժամանակին երազել է դառնալ հայտնի դաշնակահար։ 2015 թվականին Գալուստյանի և Թիմուր Պրոկոպենկոյի մասնակցությամբ քաղաքական սկանդալ է տեղի ունեցել. Քաղաքական գործչին մատուցած ծառայությունների համար Միխայիլը, ըստ լուրերի, պահանջել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ Իր Twitter-ում Կադիրովի պարոդիայից հետո Ռամզան Ախմատովիչը շնորհակալություն է հայտնել Միշային իր դերի հիանալի կատարման համար և խոստովանել, որ սրտանց ծիծաղել է։ Միխայիլի միակ սերն ու կինը Վիկտորյա Շտեֆանեցն է, նրանք հանդիպել են մայիսի 9-ին ակումբում, աղջիկն այն ժամանակ եղել է 17 տարեկան։ Նրանց ծանոթությունից անմիջապես հետո տղան կոտրել է երկու ոտքը, և Վիկան պատշաճ կերպով խնամել է նրան։ Նրանք ամուսնացել են 2007 թվականին։ Գալուստյան զույգը երեք հարսանիք է արել. առաջինը ավանդական հայկական, երկրորդը ուսանողական ընկերների համար, և երրորդը ճոխ, վարդագույն ոճով շատ ընկերների և գործընկերների համար: Զույգն ունի երկու դուստր՝ Էլինան և Էստելլան։ Միխայիլը երկար ժամանակ է չի ծխում և ալկոհոլ չի օգտագործում, սակայն նա մոլախաղերի սիրահար է և հաճախ է խաղում կազինոներում։ Կինը կխոստովանում է, որ ինտուիցիայի շնորհիվ ամուսինը հաճախ է հաղթում և ընտանեկան բյուջեն չի տուժում այդ ամենից, այլ նույնիսկ համալրվում է։ Ներկայւմս Միխայիլ Գալուստյանը շարունակում է ակտիվորեն զարգանալ փորձելով իրեն նոր դերերում։ Նրա ֆիլմագրությունը ներառում է 17 ֆիլմ, 6 ֆիլմ նկարահանվել է նրա գլխավորությամբ որպես կրեատիվ պրոդյուսեր, իսկ Instagram-ի հետևորդների թիվը կազմում է 12,7 միլիոն մարդ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը