Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին բացատրել է, թե ինչու է Արևմուտքը «խոնարհվում» Թուրքիայի առջև, բայց ճնշում է Ռուսաստանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆglas.ru-ն գրում է, որ քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին ենթադրել է, թե ինչու են արևմտյան երկրները հարմարվում Թուրքիային և միևնույն ժամանակ շարունակում իրենց կարծիքը պարտադրել ռուսական կողմին։ Փորձագետը հիշեցրել է թուրք իրավապաշտպանի հետ կապված իրավիճակը, ում համար ոտքի էր կանգնել գրեթե ողջ Արևմուտքը. «Այդպես եղավ Էրդողանի հետ, երբ նա անմիջապես որոշեց երկրից դուրս քշել արևմտյան երկրների տասնյակ դեսպանների այն նամակի համար, որտեղ կոչ էր արվում ազատ արձակել այդ իրավապաշտպանին: Իսկ հետո նա սիրով թույլ տվեց նրանց մնալ այն բանից հետո, երբ նրանք բարեկամաբար հաստատին, որ մտադիր չեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին, հավատարիմ են Վիեննայի կոնվենցիայի համապատասխան հոդվածին և, ընդհանրապես, ինչ ուզում եք արեք ձեր երկրում, հարգելի սուլթան, ում հետ ուզում եք և ինչ ուզում եք՝ մեր գործը չէ քեզ սովորեցնել։ Դեսպաններն, ի դեպ, լուրջ էին. ԱՄՆ-ից, Կանադայից և Արևմտյան Եվրոպայից մինչև Նոր Զելանդիա, որն, իհարկե, բոլորից հեռու է և ընկղմված է օվկիանոսում աշխարհագրության եզրին, բայց բավականին լուրջ խաղացող է համաշխարհային չափանիշներին»,- պարզաբանել է քաղաքագետը։
Թուրք իրավապաշտպանը պաշտպանել էր քրդերի, հույների, հայերի իրավունքները, որոնք սուր խնդիրներ են Թուրքիայի առաջնորդ Էրդողանի համար։ Սատանովսկու խոսքով արևմտյան դեսպանները կատարել են Թուրքիայի առաջնորդի պահանջները այն բանից հետո, երբ նա «սկսել է ավելի ուժեղ հաչել»։ Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը պետք է հետևի Էրդողանի օրինակին, այսինքն ագրեսիվ վարվի Արևմուտքի հետ։ Սատանովսկին, սակայն, նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները սովոր են իրենց հանգիստ և քաղաքակիրթ պահել, ինչի պատճառով էլ արևմտյան երկրները շարունակում են սադրանքներն ու ճնշումները Ռուսաստանի Դաշնության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը