ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորի հետ կապված մի քանի օրը կրճատելը՝ տնտեսական լուրջ էֆեկտ ունենալ բնականաբար չի կարող․ Կառլեն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով անցյալ տարվա դառը փորձը՝ կարող ենք միանշանակ պնդել, որ ներկայիս իրավիճակում տնտեսությունը լոքդաունի ենթարկելը բավականին ծանր սոցիալական հետևանքներ կունենա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Խնդիրն այն է, որ մենք դեռևս անցյալ տարվա այդ շոկային, ճգնաժամային իրավիճակից դուրս չենք եկել և տնտեսությունը շարունակում է անկման իրավիճակում մնալ, ճգնաժամային փուլում գտնվել։ Ու այս պարագայում լոքդաունը, որը կնեթադրի բազմաթիվ տնտեսվարողների գործունեության ուղղակի կասեցում, որովհետև գործունեության ոլորտներ կան, որոնք հեռավար իրականացվել չեն կարող՝ նույն սպասարկման ոլորտը, առևտրի ոլորտում անկում կունենանք ու դա իր հերթին շղթայաբար բերելու է սոցիալական խնդիրների։
 
Առաջին հերթին դա հարվածելու է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, փոքր տնտեսվարող սուբյեկտներին, որովհետև խոշորները փոքրիշատե ֆինանսական բարձիկ ունեն՝ կկարողանան ինչ-որ չափով դիմակայել ու այստեղ էական է նաև այն հանգամանքը, թե որքան երկար կտևի լոքդաունը։ Բայց, օրինակ մինչև մեկ ամիս խոշորները միգուցե կարողանան դիմակայել, բայց փոքրերի մոտ այդ ամրության պաշարը չկա։ Բնականաբար դա նաև վարձու աշխատանք կատարող անձանց մոտ էլ խնդիրներ է առաջացնելու, որովհետև պարապուրդի ենթարկվելու պարագայում փաստորեն զրկվելու են եկամուտի աղբյուրից, իսկ բյուջեն էլ այն իրավիճակում չի, որ կարողանա բավարար չափով հոգալ այ մարդկանց սոցիալական խնդիրները»,-ասաց Խաչատրյանը։
 
Անդրադառնալով տոնական օրերի կրճատման նախաձեռնությանը, տնտեսագետը նշեց, որ շատ մոդայիկ է բերել զարգացած երկրների, արևմտյան երկրների փորձն ու դա որպես օրինակ մատնանշելով ասել, որ մենք էլ պետք է այսպես շարժվենք, բայց երբ որ խոսում ենք աշխատավարձերից, թոշակներից, նպաստներից՝ այդ ժամանակ բնավ եվրոպական երկրների կամ արևմտյան երկրների լավագույն փորձը որևէ կերպ չի դիտարկվում և այստեղ երկակի ստանդարտների տպավորություն է ստեղծվում։
«Իմ խորին համոզմամբ, մի քանի օրը Ամանորի հետ կապված կրճատելը՝ տնտեսական լուրջ էֆեկտ ունենալ բնականաբար չի կարող։ Բայց, միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ ձևավորված ավանդույթներ կան սոցիալական որոշակի կապեր ձևավորված։ Գաղտնիք չէ, որ նամանավանդ վերջին հինգ, տասը տարիներին Հայաստանում էլ կյանքի ռիթմն այնպես է փոխվել, որ շատ հաճախ հարազատները, բարեկամները իրար կարողանում են տեսնել հենց այդ Ամանորի տոնական օրերին։ Հիմա այդ օրերը կրճատելով, փաստորեն, այդ հնարավորությունից էլ ենք զրկելու։
 
Այսինքն, իմ կարծիքով կառավարությունը որևէ կերպ հաշվի չի առել այդ ավանդույթի սոցիալական կապերի ու առհասարակ ձևավորված մշակույթն ու գնացել է այդ քայլին։ Այն ժամանակ, երբ որ քննարկվում էր, առիթ ունեցել եմ նաև գրառում կատարել, որ մեծ հաշվով պետք չէ մտածել ավելի շատ, ավելի երկար աշխատելու մասին, այլ կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որ մեր երկրի քաղաքացու, աշխատող մարդու աշխատողականությունը բարձրանա, արդյունավետությունը բարձրանա»,-եզրափակեց տնտեսագետը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular