ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի գործոնը. Էրդողանը պայմաններ է առաջադրել Փաշինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան աշխատանքային այցի ժամանակ ասել է, որ Երևանը պետք է բարելավի հարաբերությունները Բաքվի հետ, եթե ցանկանում է կարգավորել կապերը Անկարայի հետ։

Թուրքիան և Հայաստանը դեռևս չունեն դիվանագիտական ​​հարաբերություններ, նրանք ունեն փակ ցամաքային սահման և թշնամանքի երկար պատմություն, որի հիմքում ընկած է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի տիրապետության տակ գտնվող հայերի զանգվածային ոչնչացումը։ Այդ հարաբերությունները վերջին շրջանում էլ ավելի են վատթարացել կապված Ադրբեջանին Թուրքիայի աջակցության հետ, որը անցյալ տարի կռվել էր Հայաստանի դեմ Ղարաբաղում։ Հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախանշել է իր երկրի և Հայաստանի հարաբերությունների բարելավման պայմանը, որը կապել է Բաքվի գործոնի հետ։ «Եթե Հայաստանն անկեղծ բարի կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի», - ասել է Թուրքիայի ղեկավարը։ Նրա խոսքերով, Թուրքիան կպատասխանի Հայաստանի այն քայլերին որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Էրդողանը կիսվել է 2020 թվականի աշնանը տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման իր տեսլականով կարճատև այցի ժամանակ այն տարածքներ, որոնք անցած տարվա ռազմական գործողությունների արդյունքում անցել են Բաքվի վերահսկողության տակ։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 19-ին ասել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով ստացել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպման մասին առաջարկը։ Թուրքիայի ղեկավարն այն ժամանակ շեշտել է, որ նման շփման համար հայկական կողմը պետք է «քայլեր ձեռնարկի դրսևորելով իր դրական վերաբերմունքը», և որպես այդպիսի քայլ նա նշել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տրամադրումը հայկական Սյունիքի մարզով «մայրցամաքային» Ադրբեջանի և նրա Նախիջևանի անկլավի միջև տրանսպորտային կապ ստեղծելու համար։ Մինչ այդ՝ օգոստոսի 29-ին, Էրդողանը մատնանշել էր տարածաշրջանին բաժին ընկած «պատմական շանսը» Հայաստանին առաջարկելով հարաբերությունները «աստիճանական կարգավորել»։ Ի պատասխան Թուրքիայի ղեկավարի հայտարարությունների՝ Փաշինյանը նշել է, որ «դրական ազդանշաններ» է տեսնում հարևան երկրի ղեկավարության կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular