ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հսկիչ դրամարկղային մեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին դրամարկղային մեքենան հորինել է ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի Դայտոնայի բնակիչ Ջեյմս Ռիտտին: Նա 1871 թվականին բացել է մի փոքրիկ սրահ և դարձել ռեստորանատեր: Ռեստորանը շատ սիրված է եղել, բայց տիրոջ համար շահութաբեր չի եղել աշխատակիցների կողմից ստացված հասույթի մի մասի գողության պատճառով: Աշխատակիցների անընդհատ փոփոխությունները չեն լուծել այդ խնդիրը, քանի որ եկել են նորերը և ամեն ինչ կրկնվել է: Կադրային փոփոխությունը միայն նոր խնդիրներ ու կորուստներ է բերել կազմակերպությանը:

Մի անգամ Եվրոպայում նավով ճանապարհորդելիս Ռիտտին հանդիպել է նավի վրա աշխատող գլխավոր մեխանիկին: Նա հետաքրքրությամբ դիտել է նրա աշխատանքը և պտուտակի լիսեռի պտույտները հաշվելու մեքենան: Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ գաղափար է հղացել փող հաշվելու համար պատրաստել նմանատիպ մեքենա: Ռիտտին անմիջապես ավարտել է իր ճանապարհորդությունը: Վերադառնալով տուն նա իր եղբայր Ջոնի հետ միասին ստեղծել է մի անսովոր սարք, որը բաղկացած է եղել դոլարներ և ցենտներ նշագծումներով մի քանի ստեղներից: Սարքի կատարած գործողություններն արձանագրվել են հատուկ սկավառակի վրա: Դա եղել է առաջին դրամարկղային մեքենան: Արդյունքում ռեստորանի շահութաբերությունն անմիջապես աճել է: Սարքը հնարավորություն է տվել ամբողջությամբ հաշվառել ամբողջ հասույթը: Բացի այդ, շնորհիվ նոր և անսովոր սարքի, այդ հաստատության ժողովրդականությունն էլ ավելի է աճել: 

Հետագայում Ռիտտին և եղբայրը բարելավել են իրենց այդ սարքը: Նոր ապարատը արտոնագրվել է 1879 թվականի նոյեմբերին: Հսկիչ դրամարկղային մեքենայի իրենց երրորդ մոդելին  նրանք տվել են  «Անկաշառ գանձապահ Ռիտտի» անունը, այդ սարքը արդեն գիտեր, թե ինչպես ցույց տալ ընդհանուր գումարը: Իսկ ահա չորրորդ մոդելը արդեն կարող էր դրամարկղային կտրոն տրամադրել, որի վրա ընդհանուր գումարը նշվում էր դակիչի անցքերի միջոցով: Հենց այդ մոդելն էլ դարձել է մասսայական արտադրության հաշվիչ դրամարկղային առաջին մեքենան:

1881 թվականին Ջեյմսը վերադարձել է իր հիմնական աշխատանքին ռեստորանում: Նա վաճառել է հսկիչ դրամարկղային մեքենայի արտոնագիրը  National Cash Register ընկերությանը, որը 

 գործում է մինչ օրս: Այսօր այդ հսկայական ընկերությունը արտադրում է ոչ միայն ՀԴՄ-ներ, այլ նաև ծրագրեր նրանց համար: Նշենք որ ժամանակակից հսկիչ դրամարկղային մեքենաները բոլորովին նման չեն Ռիտտ եղբայրների արտադրած առաջին մոդելներին: Ներկայիս ՀԴՄ-ները անգամ միացված են համացանցին և նրա կատարած գործողություններին կարող են հետևել հեռավորության վրա, ընդ որում ցանկացած կատարված գործողություն արձանագրվում է սարքի հիշողության մեջ և ցանկացած ժամանակ ենթակա է վերարտադրման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular